15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հրազդանում ընտրություններ չեն լինի

 Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ չեն լինի:

Henaran.am-ի տեղեկություններով, այդ ընտրատարածքից պատգամավոր ընտրված Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունից հրաժարվելու, այնպես էլ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմումները: 

Հիշեցնենք, որ ըստ տարբեր հրապարակումների նա դիմումներ էր գրել եւ ներկայացրել ԱԺ-ի աշխատակազմ: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ հավաստել է, որ պատգամավորը նաեւ մանդատից հրաժարվելու դիմում է գրել:

Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքը ընդգրկում է Ծաղկաձոր, Հանքավան եւ  Հրազդան քաղաքները, Աղավնաձոր, Արտավազ, Բջնի, Մարմարիկ, Մեղրաձոր, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ