15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թշնամին նորից խախտել է հրադադարի ռեժիմը. Չորաթանը կրակոցների տակ է

Տավուշի մարզի սահմանագոտում կրկին կրակոցներ են: Այդ մասին քիչ առաջ Henaran.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

“Մեր բաղերն ու ադրբեջանցիների բաղերը մի լարով են բաժանվում: Գյուղացիները էսօր խաղաղ դուրս էին եկել իրենց գործերծերին ու մեկ էլ կրակոցները սկսվել են: Հիմա ժողովուրդը իջել են խրամատները մինչև  դադարի”, ասաց Վարուժան բաղմանյանը:

Նա նշեց, որ գյուղացիները երբեք խուճապի չեն մատնվում,նրանք չեն վախենում թշնամուց և արդեն սովորել են սադրիչ կրակողներին:

“Հեսա սպասում են կրակոցները դադարի նորից անցնեն իրենց գործին: Բայց մենակ գաք ու իրանց շորերը տեսնեք, հենց կրակել են պառկել են ու սողալով հետ քաշվել….ավտոները հա վնասվում են, բայց դա ջհանդամը, կարևորը մարդու բան չի լինի”,-հավելեց գյուղապետը:

Նոր մանրամասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ