03 Հոկտեմբերի, Saturday, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը հասցրեց վերջին պահին. Հայկական ժամանակ

Էլեկտրոնային կառավարման gov.am կայքում տեղադրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վերջին որոշումներից մեկը։ Սրան անդրադառնում է “Հայկական ժամանակ”-ը: Ապրիլի 8-ին, երբ նա վարչապետի պաշտոնակատար էր, ստորագրել է 268-Ա որոշումը, որով “Երկարամյա, համատեղ եւ արդյունավետ աշխատանքի համար” վարչապետի հուշամեդալներով եւ անվանական ժամացույցներով պարգեւատրել է ավելի քան 3 տասնյակ անձանց։

Նրանց թվում են կառավարության աշխատակազմի՝ երեկվանից այլեւս նախկին ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, առայժմ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը, Աժ պատգամավորներ Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը եւ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանը։

Պարգեւատրվածների ցանկում կան պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ