16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

11-ամյա տղան փրկել է ընկերուհուն մանկապիղծից

Խակասիայում ոստիկանները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է երեխայի բռնաբարության փոքրի մեջ: Բռնաբարությունից աղջնակին փրկել է նրա 11-ամյա ընկերը` տղան հետեւել է մանկապիղծին եւ կարողացել ազատել նրան:

Ձերբակալվածը 28-ամյա երիտասարդ է, ով արդեն դատվել է գողության համար: Պարզվել է, որ միջադեպի օրը` ապրիլի 16-ին, տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, տեսել է 8-ամյա աղջկան` ընկերների հետ զբոսնելիս: Նա ուժով երեխային քարշ է տվել իր ընկերոջ տուն եւ այնտեղ փորձել բռնաբարել նրան:

“Հենց այդ պահին ներս է մտել 11-ամյա տղան, ով տեսել էր, թե ինչպես է անհայտ տղամարդն իր ընկերուհուն տանում եւ հետեւել էր նրանց: Տղան աղմուկ է բարձրացրել, ասել, որ աղջկա ծնողները գալիս են, ինչից հանցագործը շփոթմունքի մեջ է ընկել, փոքրիկներն էլ կարողացել են փախչել”,- ասվում է գործի քննությունում:

Աղջնակը ծնողներին պատմել է եղելության մասին, նրանք էլ անմիջապես դիմել են ոստիկանություն:

Այժմ 28-ամյա տղամարդուն մինչեւ 14 տարվա ազատազրկում է սպառնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ