Մանվել Բադեյանի դեմ պատվեր կա. ինչ է տեսել ու իմացել պատգամավորը Դուբայում /վիդեո/
”Ես երեկ ներկա եմ եղել Էթիկայի հանձնաժողովի նիստին ու տվել եմ իմ բացատրությունները, փաստերը, ու պնդել եմ, որ իմ էությամբ լինելով բարեկիրթ մարդ` ես չեմ կարող լինել ոչ ինտերնացիոնալիստ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը` խոսելով Էթիկայի հանձնաժողովում ”Սինջար եզդիների ազգային միավորում” և ”Եզդիների ազգային կոմիտե” հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների իր դեմ դիմումի մասին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան Բադեյանն ասել էր. ՛՛Արա, իսկականից այդքան անմակարդակ ե՞ք, որ ըտենց եք մտածում: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում՛՛: Մեզ հետ զրույցում պատգամավորը նշեց, որ լրագրողի հետ ինքը բանավեճի բռնկվեց, քանի որ իրեն փորձում էին ապացուցել, որ ինքը այլազգիների կողմնակից է, ոչ թե հայության կամ հայոց լզեվի: Բադեյանը շեշտեց, որ ինքն ասել է փողոցը մաքրող, քանի որ փողոցը մաքրողն իրավունք ունի կրթություն չունենալ, իսկ եզդին էլ, քանի որ այս ազգի ներկայացուցիչներին երբեմն արգելվում է կրթություն ստանալ, դպրոց գնալ:
ՀՀԿ պատգամավորը նաև պարզաբանեց, թե ինչու է այս հարցն այսքան ուռՃացվել այն դեպքում, երբ վերոնշյալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրենից չեն պահանջում ներողություն խնդրել:
Բադեյանի խոսքով` իր դեմ պատվեր կա:
Շարունակությունը` տեսանյութում: