Երիտասարդ բնապահպանները չգիտեն իրավիճակը. Սերժ Սարգսյանը Թեղուտում է /վիդեո/
Ապրիլի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղավ նաեւ Թեղուտի հանքավայրում: Սարգսյանը շրջեց հանքավայրի տարածքում, այցելեց հանքավայրի հանքահարստացուցիչ ֆաբրիկայի մանրացման արտադրամաս:
Ս.Սարգսյանը ընկերության վարչական համալիրում ներկա գտնվեց նաեւ Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շնորհանդեսին:
Ինչպես լրագրողներին տեղեկացրեց “Վալլեքս” խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը 2007թ-ի նոյեմբերից մինչեւ հիմա 300 մլն դոլարից ավել գումար է ծախսվել հանքարդյունաբերության վրա: Ընկերությունում այսօր 1200 հոգի է աշխատում, բացի կան նաեւ արտասահմանից եկած աշխատողներ:
Վ. Մեջլումյանն համոզված է, որ մինչեւ տարեվերջ կսկսեն աշխատանքները:
Երկու տարվա ընթացքում Հայաստանում առաջինը “Վալլեքս” կստանա միջազգային էկոլոգիական սերտիֆիկատ, որը նշանակում է, որ իրենք արել ենք ամեն ինչ, որպեսզի բնությանը հասցված վնասը լինի ամենաչնչինը:
Ինչ վերաբերում է Թեղուտի հանքավայրի շահագործման հետ կապված բնապահպանների բարձրացրած հարցերին, նշեց, որ իրենք միշտ կապի մեջ են թե հարակից համայնքների ապրողների հետ, թե երիտասարդ բնապահպանների հետ, որոնք ունեն ոչ հստակ պատկերացում, թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանը, որն է ճիշտ ուղին տնտեսության զարգացման համար:
“Մենք աշխատում են բոլորի հետ կապ պահել եւ ունենալ բաց քաղաքականություն:
Իսկ տարածքի բնակիչները վերջին տարիներին դիրքորոշումը դեպի լավն է գնում, հասկացել են, որ մեր ցանկությունն է ունենալ այստեղ հնարավորին չափով արտադրոթյուն եւ հրավիրել աշխատանքի հենց տեղում ապրող մարդկանց”,-ասաց Վ.Մեջլումյանը: Նա եւս այս տարածաշրջանից է,
Հայրենի Ծաղկաշատ գյուղը 20 կմ հեռավորության վրա է Թեղուտից:
“Ես հավատում եմ, որ եթե մենք լինենք իսկապես շատ պինդ մեր որոշումներում, ապա կարող է ստացվել այնպես, որ բացի լեռնային հանքարդյունաբերությունից այստեղ կունենանք նաեւ հանգստյան գոտի եւ փիրուզի զարդարանքների արտադրության գոտի”,-ասաց նա Վ.Մեջլումյանը:
Մանրամասները տեսանյութում: