08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2014

Չինացիները շինությունը երկու մասի են բաժանել /ֆոտո/

Չինաստանի Շենյան քաղաքի իշխանությունները որոշել են ապամոնտաժել բարձրահարկ, պանելային շենքը, սակայն ապամոնտաժման յուրօրինակ տարբերակ են գտել: Շինարարներին հրահանգվել է շինությունը երկու հավասար մասերի բաժանել, փոխանցում է РБК-ն: Արդյունքում շինությունն այնպես են պայթեցրել, որ մի մասը փլվել է,իսկ մյուս մասը կանգուն է մնացել: Շինության մյուս մասը կպայթեցնեն օրեր անց: Նման որոշում է կայացվել, որպեսզի շրջակա շինությունները […]

Զատիկը կդիմավորենք տեղական որակյալ ու թարմ ձվով. խոստանում են արտադրողները

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն այսօր խորհրդակցության էր հրավիրել ”Հայաստանի թռչնաբույծների միություն” ՀԿ-ի  նախագահ Սերգեյ Ստեփանյանին և խոշոր թռչնաբուծարանների ղեկավարներին՝ քննարկելու առաջիկա Զատկի տոնին տեղական արտադրության ձվով բնակչության պահանջարկը բավարարելու, ձվի նախատոնական առևտրի կազմակերպման, վաճառքի գների փոփոխություններ թույլ չտալու հարցեր: Արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, ապրիլ ամսին ձվի օրական արտադրությունը շուրջ 150.000 հատով գերազանցում […]

“Կողմ ըլլավով` դեմ կըլլան”

”Կողմ ըլլավով` դեմ կըլլան, դեմ ըլլալով էլ` կողմ կըլլան. այդ է նշանակում, ինչպես միշտ որ կողմը ծանր է, այն կողմն էլ կգնան”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ինչով կարող է պայմանավորված լինել, որ ՀՅԴ-ից ոչ ոք երեկ չէր մասնակցում 3 կուսակցությունների ղեկավարների հանդիպմանն, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա չի բացառում, որ սրան […]

Մարկոս Պիզելին ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում

Ղազախստանի Sports.kz կայքը կազմել է Ղազախստանի առաջնության 5-րդ տուրի խորհրդանշական հավաքականը: Այնտեղ ընդգրկվել է նաեւ Հայաստանի ազգային հավաքականի եւ Ակտոբեի հարձակվողական ոճի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը երկար խաղաժամանակ չստացավ, սակայն կարողացավ գնդակի առաջին հպումով դառնալ խաղի միակ գոլի հեղինակը: Հիշեցնենք, որ Պիզելիի գոլի շնորհիվ ”Ակտոբեն” հաղթանակ էր տոնել:

Մեր երկրի օլիգարխները չարչիներ են /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարգում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա Հայաստանում ստեղծել է բանկային այնպիսի համակարգ, որ ոչ մի բանկ չի սնանկացել եւ մարդիկ էլ վստահում են բանկերին: Բացի սրանից շատ լավ ծրագրեր է արել, սակայն կուտակային կենսաթոշակի հետ կապված Տիգրան Սարգսյանի հաշվարկները սխալ էին:  Տիգրան Սարգսյանը մի շարք պայմանավորվածություններ է ունեցել օտարերկրյա […]

Նախախորհրդարանը` սահմանադրական փոփոխություններից

”Նախախորհրդարանը” հայտարարություն է տարածել` անդրադառնալով սահմանդարական փոփոխություններին: Հայաստանի ապազգային վերնախավը և նրա օտար տերերը ջանք ու եռանդ չեն խնայում մեր երկրում հաստատված պետական կառավարման գաղութային համակարգի գոյությունն ու տիրապետությունը հնարավորինս ամրապնդելու և երաշխավորելու համար: Հանուն այդ նպատակի, ամեն կերպ ստեղծվում է ապազգային վերնախավին և պետական կառավարման գաղութային համակարգին որպես յուրային ներկայացնելու, ինչպես նաև դրանց բարեփոխման […]

Ուկրաինայի նախագահի թեկնածուի վրա կրակել են. նա անհետացել է /վիդեո/

Նախօրեին Օդեսայում բախումների ժամանակ կրակել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարեւի վրա: Բարեբախտաբար, պատգամավորի հետ որեւէ լուրջ բան չի պատահել, հաղորդում է РБК-Украина-ն: “Նա լավ է, այժմ մենք որոնում ենք նրան, ով կրակել է թեկնածուի վրա”,- ասել է թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչը: Հարկ է նշել, որ նախօրեին Օդեսայում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների եւ նախագահի թեկնածու […]

Եվրոպայի առաջնությունից կլինեն մեդալներ

Իսպանիայի Կասերես քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Այսօր` ապրիլի 11-ի առավոտյան կայացան նախնական գոտեմարտերը: Մեր մարզիկներից Մինաս Մադոյանը և Միշա Նազարյանը կփայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Լենդրուշ Զատիկյանը և Էռնեստ Հայրապետյանը մտել են եզրափակիչ և ապահովել՝ նվազագույնը, արծաթե մեդալ: Եզրափակիչ գոտեմարտերը կկայան երեկոյան:

Ծառուկյանը, Տեր-Պետրոսյանն ու Հովհաննիսյանը կրկին կհանդիպե՞ն

Առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանդիպման վերաբերյալ ”Ժառանգության” փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով ևս մասնակցել է հանդիպմանը, տարածված հայտարարությունից բացի ավելացնելու ոչինչ չունի: Այս մասին նա ասաց Henaran.am-ի հետ զրույցում: Նշենք, որ այս հանդիպումից հետո հաղորդագրություն էր տարածվել, որում միայն ասվում է, որ քննարկվել են երկրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի