04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուկրաինայի նախագահի թեկնածուի վրա կրակել են. նա անհետացել է /վիդեո/

Նախօրեին Օդեսայում բախումների ժամանակ կրակել են Ուկրաինայի նախագահի թեկնածու Օլեգ Ցարեւի վրա: Բարեբախտաբար, պատգամավորի հետ որեւէ լուրջ բան չի պատահել, հաղորդում է РБК-Украина-ն:

“Նա լավ է, այժմ մենք որոնում ենք նրան, ով կրակել է թեկնածուի վրա”,- ասել է թեկնածուի նախընտրական շտաբի ներկայացուցիչը:

Հարկ է նշել, որ նախօրեին Օդեսայում բախումներ են տեղի ունեցել ազգայնականների եւ նախագահի թեկնածու Ցարեւի կողմնակիցների միջեւ: Միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտ, ուր տարել էին վիրավոր թեկնածուին:

Ապա տեղեկատվություն է հայտնվել, որ Ցարեւը դուրս է բերվել հիվանդանոցից, եւ անհետացել: Նրա հետ կապ չեն կարողանում հաստատել, հեռախոսներն անջատված են: Նրա թիմակիցները հայտարարություն են տարածել թեկնածուի անհետացման մասին:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ