19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 11, 2014

Դպրոցի միակ աշակերտը. Հայկական ժամանակ

Երեւանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6-րդ “բ” դասարանը, ըստ էության լուծարվել է: Ինչպես գրում է “Հայկական ժամանակ”-ը, այս ամենը՝ ամիսներ առաջ այստեղ ծայր առած կոնֆլիկտի պատճառով, որի մի կողմը նորեկ Հարությունն էր, մյուսը դասընկերները: Հարություն Ղազարյանը սեպտեմբերին տեղափոխվել էր նշված դպրոց, բայց շուտով նրա ու դասընկերների միջեւ ստեղծվել էին լարված փոխհարաբերություններ, որովհետեւ Հարությունը […]

Տիգրան Սարգսյանը շարունակում է. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, Տիգրան Սարգսյանը հրաժարականից հետո շարունակում է կատարել վարչապետի պարտականությունները: Նա մեկ շաբաթում 25 որոշում է կայացրել, խորհդրականներին է ազատելաշխատանքից, արձակուրդից հետ է կանչել արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

Ինչ են քննարկել

Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ”Հայ Ազգային Կոնգրես” խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ”Ժառանգություն” […]

Ո՞ւմ ընտրի ձագուկը. Հայոց աշխարհ

Եվ այսպես. նոր կառավարության ձեւավորման հերոսապատումը մոտենում է ավարտին։ Մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, եւ կարելի է վերջակետ դնել։ Իսկ այդ կուսակցություններն այսօր բարդագույն ընտրության առաջ են կանգնած։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:     Ժամանակին Մեդիսոնի համալսարանի գիտնականները Հարի Հարլոուի գլխավորությամբ անչափ հետաքրքրաշարժ գիտափորձ անցկացրին կապիկների վրա։     Նախ՝ պատրաստեցին երկու […]

ՕԵԿ-ը բարձր տրամադրությամբ էր. Ժողովուրդ

 “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ նախարարներ Սերգո Կարապետյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Արմեն Երիցյանի հետ քննարկել է նրանց վերանշանակման հարցը։  Քննարկումը տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո նախարարները բարձր տրամադրությամբ դուրս են եկել ՕԵԿ գրասենյակից։   Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետ է պահանջել գումարները. Հրապարակ

 Ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել: Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը  զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել:  Թե որքանով է հաջողվել […]

Քանի՞ պորտֆել կուզի ՀՅԴ-ն. Ժամանակ

Ինչպես հայտնի է, ՀՅԴ ու ԲՀԿ ղեկավարները երեկ գնացին նախագահական ու հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ։ Ս. Սարգսյանը հիմնականում ցանկացել է լսել նրանց պատկերացումներն ապագա վարչապետի մասին։  “Ժամանակ”-ի  տեղեկություններով՝ ՀՅԴ-ին նախարարի ընդամենը մեկ պորտֆել է առաջարկվում։ Այդուհանդերձ, ՀՅԴ-ն, թերեւս, ավելիի ակնկալիք ունի։ Սա է պատճառը, որ Հրանտ Մարգարյանն այդպես էլ չի մասնակցել քառյակի ղեկավարների հանդիպմանը։ Ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի