20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ ընտրի ձագուկը. Հայոց աշխարհ

Եվ այսպես. նոր կառավարության ձեւավորման հերոսապատումը մոտենում է ավարտին։ Մնում է լուծել որոշ տեխնիկական խնդիրներ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ, եւ կարելի է վերջակետ դնել։ Իսկ այդ կուսակցություններն այսօր բարդագույն ընտրության առաջ են կանգնած։ Թեմային անդրադառնում է “Հայոց աշխարհը”:
     Ժամանակին Մեդիսոնի համալսարանի գիտնականները Հարի Հարլոուի գլխավորությամբ անչափ հետաքրքրաշարժ գիտափորձ անցկացրին կապիկների վրա։ 
  

Նախ՝ պատրաստեցին երկու արհեստական մայր-կապիկ։ Մեկը՝ պողպատալարից։ Դրա մակերեսը կազմված էր փոքրիկ քառակուսիներից, իսկ առջեւում կար մի կուրծք։ Դրան ամրացվում էր պողպատե պտուկ՝ փոքրիկ անցքով, որից կապիկի կաթ էր հոսում։ Մյուս կապիկը պատրաստված էր ստվարաթղթից, պատված փափուկ խավոտ գործվածքով։ 
   Այնուհետ գիտնականները վերցրին ռեզուս մակակի նորածին ձագերի մի խումբ եւ տեղավորեցին նրանց երկու սուռոգատ մայրերի հետ նույն վանդակում. կաթով լի մետաղալարե մոր եւ քնքուշ ժպտացող կտորե մոր, որի կուրծքը դատարկ էր։
 

  Այն բանից հետո, երբ ձագերի շոկն անցավ, սկսեցին կատարվել զարմանալի բաներ։ 
   Մի քանի օր անց ձագերը փոխադրում էին այժմ արդեն անհասանելի իսկական մայրիկի հետ իրենց կապվածությունը կտորե սուռոգատ մայրերի վրա։ Կառչում էին նրանից, սողում վրայով, շոյում դեմքը փոքրիկ թաթիկներով, քնքուշ կծոտում եւ ժամեր անցկացնում նրա մեջքին ու փորին նստած։ 
  

Սակայն կտորից պատրաստված մայրը չէր կարող կաթով կերակրել ձագերին, այնպես որ, երբ փոքրիկները սովածանում էին, նետվում էին պողպատե կերակրող մեքենայի՝ մետաղալարե մոր կողմը, իսկ հետո, լցնելով փորիկները, վազում կտորե կապիկի մոտ։ 
   Այդպիսով գիտնականները պարզեցին, որ կերակրման գլխավոր գործառույթը մոր հետ ձագի հաճախակի եւ սերտ մարմնական կապի ապահովումն է։ Սերը սկիզբ է առնում հպումից, այլ ոչ թե համից։ Դրա համար էլ, երբ մոր կաթը կտրվում է, ինչպես դա տեղի է ունենում անխուսափելիորեն, երեխան շարունակում է նրան սիրել։ 
   -Անշուշտ,- գրում է Հարի Հարլոուն,- միայն ուտելու մեջ չէ կյանքի իմաստը։ 
 

  Երբեմն կուսակցությունները հայտնվում են ռեզուս մակակի ձագի դերում։ Վանդակի մի անկյունում իշխանությունն է՝ մետաղալարե անշունչ մեքենան։ Մյուս անկյունում՝ քառյակը. կտորե, քնքուշ, փափուկ, ժպտերես մայրը։ Սակայն կտորե մայրը չի կարող կաթ տալ, մինչդեռ ձագը ուտել է ուզում։ Մետաղալարե մայրը ուզածիդ չափ կաթ ունի, բայց սիրված չէ։ 
  

Ի՞նչ անի խեղճ ձագուկը։ Ո՞ր մորն ընտրի։ Իսկ գուցե հետեւի գիտափորձի փոքրիկների ռազմավարությա՞նը։ Այսինքն՝ ընդդիմություն խաղա, իրեն հիանալի զգա այնտեղ՝ բազմաչարչար ժողովրդի բոցաշունչ պաշտպանի դերում, իսկ երբ ուտել ուզենա, վազի իշխանության մոտ, լցնի փորիկն ու վերադառնա՞։ 
   Այո՜, դժվարին ընտրության առջեւ է կանգնած ձագուկը, նույնիսկ չգիտես՝ ինչ խորհուրդ տալ։ Մի կողմից՝ ռազմավարությունը, մյուս կողմից՝ խիղճը։ 

Մանրամասները թերթի համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ