04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մեր երկրի օլիգարխները չարչիներ են /վիդեո/

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հարգում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա Հայաստանում ստեղծել է բանկային այնպիսի համակարգ, որ ոչ մի բանկ չի սնանկացել եւ մարդիկ էլ վստահում են բանկերին: Բացի սրանից շատ լավ ծրագրեր է արել, սակայն կուտակային կենսաթոշակի հետ կապված Տիգրան Սարգսյանի հաշվարկները սխալ էին:

 Տիգրան Սարգսյանը մի շարք պայմանավորվածություններ է ունեցել օտարերկրյա կազմակերպությունների հետ, եւ Սերժ Սարգսյանին ն իր ծրագրերը ներկայացնելիս ինչ-որ տեղ դրանք արգելափակվել են, եւ այդ պատճառով իր դեմքը փրկելու համար նա հրաժարական է տվել:

“Մեզ պետք է վարչապետ, որը հասկանա, որ պետությունը պետք է մոբիլիզացնի ուժերը”,-ասաց Ահարոն Ադիբեկյանը: Սոցիոլոգի կարծիքով,  բոլոր նրանք, ում մենք այս երկրում օլիգարխ ենք անվանում, ընդամենը չարչիներ են:

“Նրանք նախընտրում են Ուկրաինայից մեկ երկու գնացք շաքարավազ բերել, քան ներդրում անել”,-ասաց Ադիբեկյանը:

 Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ