07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2014

ՀՀ-ը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան քլուբը

ԱԺ ԲՀԿ խմբակցությանը չի հետաքրքրում, թե իսկապես ինչ հետին պլաններ ունեն ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը՝ փորձելով ստեղծել գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  ՛՛Մենք քննարկումները չպիտի տանեինք այն ուղղութամբ՝ հավատո՞ւմ ենք մեծամասնությանն ու կառավարության բարի մտադրություններին: ինձ չի հետաքրքրում այդ մտադրությունը: Կարծում եմ՝ մեր գործընկերներին էլ դա չպիտի մտահոգի՛՛: […]

“Բերկուտի” հատուկջոկատայինները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել մարդկանցից /վիդեո/

Ուկրաինայի Լվով քաղաքում “Բերկուտի” հատուկջոկատայինները ծնկի են իջել ու ներողություն խնդրել բնակիչներից: Այս մասին տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը: Հիշեցնենք, որ “Բերկուտի” հատուկջոկատայինների եւ ժողովրդի միջեւ բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Իսկ ընդհնաուր առմամբ Ուկրաինայում տեղի ունեցած խռովությունների հետեւանքով մոտ 100 մարդ մահացավ:

Իրանի նախագահը կամ Պուտինը կբացատրի՞

ԱԺ մեծամասնության գազի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հայտարարելով, թե իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչու մեծմաասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը: ՛՛Մեծամասնությունը մերժեց, բայց կներեք, ոչ մի համոզիչ պատասխան չեղավ, թե ինչո՞ւ մերժեցիք: Ասել, թե միայն քմահաճություն է, որ մենք պետք է նախաձեռնեք և դուք պետք […]

Հավատա՞նք circle.am-ի մոդեռատորներին

Մեկ օր է գործարկվել է circle.am-ի նորացված տարբերակը, որի շուրջ արդեն կարծիքներ են հնչում: Օգտատեր, ծրագրավորող Հրաչ Շահվերդյանն անդրադարձել է վերափոխված circle.am-ի աշխատանքին, նշելով. “Եվ այսպես արդեն մեկ օր աշխատում է նոր circle.am-ը. Փորձեմ գրեմ իմ կարծիքը նոր համակարգի մասին:  1. Նախ ամբողջությամբ կողմ եմ Հայկական ցանցը մաքրելու անորակ կայքերից եւ կոնտենտից, եւ հուսով եմ որ […]

՛՛Մենք այս երկրի Ազգային ժողովն ենք…՛՛

՛՛Մենք շոուներ չենք սարքել կամ PR նպատակ չենք հետապնդել: ՛՛Դաշնակցությանը՛՛ դժվար է մեղադրել PR ակցիաների մեջ, որովհետև մեր հիմնական խնդիրը հարց լուծելն է: Եթե հարթակ է լինում, մենք չենք խուսափում մտնել այդտեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջարկությամբ ՛՛գազի հանձնաժողով՛՛ ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Վերջինս նկատեց, որ իհարկե, […]

Բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ. Է. Շարմազանով

 “Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն”,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը այսօր տեղի ունեցած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում: Նա նշել է, որ այդ բարեփոխումների արդյունքում, ակնհայտ է, որ շահել է Հայաստանի հասարակությունը: “ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը […]

Ռուսները լուսանկարվել եւ ինքնագրեր են խնդրել Մխիթարյանից/վիդեո/

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպման համար Դորտմունդի ”Բորուսիան” երեկ ժամանել է Սանկտ-Պետերբուրգ: Տեղի բազմաթիվ երկրպագուներ դիմավորել են թիմին: Նրանք մոտեցել են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ինքնագրեր խնդրել եւ լուսանկարվել նրա հետ:  Հանդիպումը կկայանա այսօր 21.00-ին:

Հայաստան կժամանի Հունաստանի ԱԺ նախագահը

Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս ՄեյմարակիսըՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով փետրվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի գլխավորած պատվիրակությունը:  Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական […]

Նախագահը պրոբլեմ կունենա /վիդեո/

  ”Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տեղի կունենա այն պահին, երբ տեղի կունենա: Քանի դեռ տեղի չի ունեցել, հուսախաբ մի եղեք, մի սպասեք, որ մենք առաջնորդվելու ենք ձեր ցանկություններով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդգրկվեց այս ԱԺ քառօրյայում: Արսենյանը շեշտեց, որ ԱԺ ոչ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի