07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2014

Անի Զախարյանը ուզում է փորձել Ալիևի ՛՛համը՛՛

“Նոր քաղաքական մշակույթ”  կուսակցության ղեկավար, սկանդալային հայտարարությունների սիրահար Անի Զախարյանը ցանկանում է վիրտուալ ընկերություն հաստատել ոչ ավել ոչ պակաս Ադրբեջանի նախագահի հետ: Այդ մասին նա ցանկություն է հայտնել սոցցանցում:  “Ժողովուրդ, այսօր ուզում եմ Ալիեւին իր ֆեյսբուքյան էջով ընկերանալու հայտ տամ, տեսնենք դա մոտիկից ինչ ֆռուկտ է, ի՞նչ կասեք”,-գրել է Անի Զախարյանը:

”Ժառանգությո՞ւնն՛՛ է խանգարում /վիդեո/

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը, ինչպես հայտնի է, դեռևս չեն շտապում անվստահություն հայտնել կառավարությանը: Ըստ որոշ լուրերի՝ անհամաձայնությունը պայմանավորված է ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցությամբ, որը կողմ է ամբողջ իշխանական համակարգի փոփոխությանը: Henaran.am-ը ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հետաքրքրվեց, թե արդյոք այդպես է: Ինչպես նաև որոշ մեկնաբաններ այս նախաձեռնությունը որակել էին որպես PR տեխնոլոգիա, Հակոբյանն անդրադարձավ նաև […]

ՀՀԿ-ում հրադադար է. Իրատես de facto

“  Իրատես de facto”-ն “Ասում են…” խորագրի ներքո գրել է, թե ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթից հետո ՀՀԿ թեւերի միջեւ ժամանակավոր հրադադար է։ Նախագահը բոլորին հասկացրեց, որ չի հանելու Տիգրան Սարգսյանին, չի հանդուրժելու կուսակցությունում խաղեր տալը։ “Պահպանողական” թեւը գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի հետ «խնդիրներ» ունեցող իր խորհրդարանականներին հրահանգել է “հետ քաշվել”։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Ոստիկանները սահմանված տեղը չգիտեին. Չորրորդ իշխանություն

Ըստ ” Չորրորդ իշխանության”, երեկ ոստիկանությունը հերթական անգամ խոչընդոտեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքի իրազեկումը: Կոնգրեսի ակտիվիստները երեկ մայրաքաղաքի կենտրոնում փակցնում էին հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ, սակայն պարբերաբար ոստիկաններ էին մոտենում, ովքեր ասում էին, որ թռուցիկներ փակցնել չի թույլատրվում, դրանք կարելի է փակցնել չի թույլատրվում, դրանք կարելի է փակցնել միայն թույալտրված ու սահմանված […]

Աղվանը՝ Շուշան Պետրոսյանի աթոռին. Իրավունք

Ըստ “Իրավունք”-ի,  ՀՅԴ-ն հոգով չստացված հանրապետական է, ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, բայց ՀՅԴ-ականների “հանրապետականացվելու” անհագ ցանկությունն իր պտուղները տալիս է։ Երեկ, երբ գազի հարցի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցն էր քննարկվում, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը որոշեց անցնել ՀՀԿ խմբակցության շարքերն ու հարմարավետ տեղավորվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան […]

Յուրի Վարդանյան-Ծառուկյան.օլիմպիադան հաշիվ չի. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը “բոյկոտում” է օլիմպիական խաղերը: Սպորտասերները զարմանում են, թե ինչքան են նախարարություն-ՀԱՕԿ կամ ավելի ճիշտ՝ Յուրի Վարդանյան-Գագիկ Ծառուկյան հարաբերությունները սրվել, որ տեղափոխվել են սպորտի ոլորտ եւ դրսեւորվում են ամեն ինչում: Երեկ թերթի խմբագրություն զանգահարած սպորտասեր մի քաղաքացի նկատել էր, որ նախարարության կայքում ոչ մի տեղեկություն չի տեղադրվում կապված Սոչի-2014 […]

Ադրբեջանցիներն ընդդեմ հայերի. Հայոց աշխարհ

Ըստ  “Հայոց աշխարհի”,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են:     Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը: ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշել է, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը:    […]

84 օր հետո դին հանձնվել է հողին. Ժամանակ

Դեկտեմբերի 3-ին Բարսելոն քաղաքի արտաքսման ճամբարում “ինքնասպանություն” գործած Արամայիս Մանուկյանի դին 84 օր հետո հնարավոր եղավ տեղափոխել Երեւան: Թեմային անդրադառնում է “Ժամանակ” թերթը: Թերթը հիշեցնում է, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Մանուկյանն ինքնասպանություն էր գործել՝ իրեն կախելով կոշիկի քուղերով: Սակայն հայկական համայնքն այդ վարկածին չէր հավատում՝ ասելով, որ սա առաջին դեպքը չէ ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Բացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի