07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 25, 2014

Կինը հիպնոսի է ենթարկվում` հիմարանալու եւ Բարբիի նմանվելու համար /ֆոտո/

Բրիտանուհի Բլոնդի Բենեթը սկսել է հոգեբանի մոտ այցելել, որպեսզի հիպնոսի օգնությամբ հիմարանա: Նա 20 կուրս արդեն անցել է եւ ասում է, որ զգում է, թե ինչպես է հիմարանում: Նա պատմել է, որ օրերս 3 ժամ պտտվել է ծնողների տան կողքին, քանի որ մոռացած է եղել, թե կոնկրետ որն էր նրանց տունը: Ավելի վաղ նա մեծացրել […]

Ի՞նչու է ներկրում տեղական ձու արտադրողը

Վերջերս  մեծ աղմուկ բարձրացավ հանրապետություն ներկրված հավկիթի շուրջ:Տեղական արտադրողները բողոքեցին, որ որոշ կազմակերպություններ մեծ խմբաքանակով ձու են ներկրել, որը 65 օր պիտանիության ժամկետ ունի: Այնինչ, հավկիթները պիտանի են 25 օր: Henaran.am-ի տեղեկություններով, հավկիթ է ներկրել “Արաքս” թռչնաֆաբրիկան: Փորձեցինք պարզել, թե ինչու են ներկրել, արդյոք էժան է այդ ձուն, քան տեղականը: Ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը խորհուրդ […]

Անցկացվել են ցուցադրական վարժանքներ

ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն` պատերազմական իրավիճակի առաջացման դեպքում մի շարք քաղաքացիական բուժհաստատություններ, ստանալով զինվորական հոսպիտալի կարգավիճակ, գործելու են ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Այսօր` փետրվարի 25-ին, ՀՀ մարզերից մեկում անցկացվեց վերոհիշյալ գործընթացի բոլոր փուլերը ներկայացնող ցուցադրական զորավարժություն: Վարժանքին ներկա էին ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Դերենիկ Դումանյանը, ՀՀ նախագահին կից գլխավոր ռազմական […]

”Մարտի մեկին”

ՀՀ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչությունից հերքեցին Henaran.am-ի այն տեղեկությունները, թե մարտի 1-ին կայանալիք ՀԱԿ հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը հատուկ պատրաստություն է տեսնում: Մեր աղբյուրների համաձայն, ուժային բոլորը կառույցները բերվում են թիվ 1 պատրաստականության: “Ինչպես ցանկացած հանրահավաքի, ոստիկանությունը պահպանելու է հասարակական կարգ ու կանոնը, լրացուցիչ ոչ մի միջոցառում չի արվել եւ չի նախատեսված”,-ասացին ոստիկանությունից՝ ավելացնելով, որ […]

Հայրը երեխային մերկացրել է փողոցում ու քարշ տվել իր հետեւից /ֆոտո/

Չինաստանի քաղաքներից մեկում անցորդները ապշել են` տեսնելով, թե ինչպես է իր մանկահասակ երեխայի հետ վարվում հարազատ հայրը: Տղամարդը նախ մերկացրել է երեխային, ապա սկսել քարշ տալ իր հետեւից: Հետաքրքրականն այն է, որ ոստիկաններն ականատես են եղել միջադեպին, սակայն չեն միջամտել: Անցորդները պատմել են, որ տղամարդը բարկացել է նրանից հետո, երբ մի քանի րոպե շարունակ համոզելիս […]

Վարդան Պետրոսյանի գործի քննությունը կասկածելի ընթացք ունի/վիդեո/

“Վարդան Պետրոսյանին կալանքի ենթարկելու փաստը ինձ համար շատ ծանր է ու անընդունելի: Նա ծանր հիվանդ է, երկրորդ այն մարդը չէր, որ փախչեր և պատժից խուսափեր: Նրան կալանավորելու փաստը արդեն կասկածի տակ է դնում քննության անաչառությունը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Աբրահամը մարտական է տրամադրված

Այսօր` փետրվարի 25-ին, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի է ունեցել հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ նրա մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի ամփոփիչ մամլո ասուլիսը (մարզիչների եւ մենեջերների մասնակցությամբ): “Մարտի 1-ին ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու եւ իմ մարզչի, մարտարվեստի երկրպագուների, ընկերների, բարեկամների սպասելիքներն արդարացնելու համար: Հիմա սա է իմ թիվ մեկ նպատակը”,- հայտարարել է Արթուր Աբրահամը: […]

Քաղաքացիական սեկտորի եւ օրենսդրի միջեւ առանձնապես սերտ համագործակցության նոր մշակույթ է ձեւավորվում. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ “Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում” միջոցառումը: -Ի՞նչ նպատակ էր հետապնդում նաժաձեռնությունը եւ ինչով է այն կարեւորվում, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից. -Իսկապես, այսօր խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ […]

Վալուեւը ներկա կլինի Մխիթարյանի խաղին

Նախկին բռնցքամարտիկ, այժմ Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Վալուեւը ներկա կլինի այսօր կայանալիք “Զենիթ”-“Բորուսիա” խաղին: Վալուեւը հանդիսանում է “Զենիթի” երկրպագու: Twitter-ի իր էջում նախկին բռնցքամարտիկը գրել է.”Կժամանեմ Պիտեր: “Զենիթի” խաղին կգնամ: Մրցակիցը բարդ է, պետք է աջակցել մեր տղաներին: Մենք “Զենիթն” ենք եւ դա մեզ դուր է գալիս: Հավատում ենք ձեզ”: Խաղը կմեկնարկի 21.00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի