03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքացիական սեկտորի եւ օրենսդրի միջեւ առանձնապես սերտ համագործակցության նոր մշակույթ է ձեւավորվում. ԱԺ փոխնախագահ

Փետրվարի 25-ին ՀՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն Հայաստանի Ազգային Ժողովին աջակցման ծրագրի օժանդակությամբ խորհրդարանում տեղի ունեցավ “Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օր ՀՀ Ազգային Ժողովում” միջոցառումը:

-Ի՞նչ նպատակ էր հետապնդում նաժաձեռնությունը եւ ինչով է այն կարեւորվում, փորձեցինք ճշտել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանից.

-Իսկապես, այսօր խորհրդարանի ղեկավար Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ տեղի ունեցող այս հանդիպումը, կարծում եմ, շատ յուրահատուկ է և երբևիցե նման նախադեպ չի ունեցել՝ մեր երկրի կամ մեկ այլ երկրի խորհրդարան այսքան  բաց համագործակցության օրինակ չի տվել: Եվ սա ոչ թե միայն մեկ օր է խորհրդարանում նախատեսված ՔՀԿ-ների համար, այլ ինչպես հանրային սեկտորի երիտասարդ ներկայացուցիչների հարցին ի պատասխան՝ խորհրդարանի ղեկավարը հնչեցրեց ՝ օրենսդիրը այսպիսի նախաձեռնությամբ ուզում է իր համար ավելի ճանաչելի դարձնել քաղաքացիական սեկտորը, նպաստել պատգամավորների և հանձնաժողովների ավելի սերտ, ավելի գործուն, ամենօրյա կապին:

Հիմնական նպատակն այն էր, որ ավելի համալիր ձևով ներկայացնել գործող, աչքի ընկնող հասարակական կազմակերպություններին,  ոչ նրանց, ովքեր մեր հանրությանը հայտնի են որպես գրանտակերներ, պատվիրված խնդիրների ներկայացմամբ, այլ իրապես իրենց շարքերում ընդգրկում են երկրի ներկայով և ապագայով մտահոգված մարդկանց, ովքեր առաջարկում են լուծումներ, աշխատություններ են պատրաստում, ուսումնասիրություններ ու հետազոտություններ անցկացնում տարբեր ոլորտներում կարևոր խնդիրների վերաբերյալ: Այս սեկտորը իսկապես մեծ ներուժ և պոտենցիալ ունի, որը շատ կարևոր է, որպեսզի կիրառվի և՛ օրենսդրական գործունեության մեջ  և՛ քաղաքական դաշտում: Այդ իմաստով այսօր մի հրաշալի հնարավորություն է ստեղծվում: Բազմաթիվ ՔՀԿ-ներ ներկայացրել են իրենց տարբեր ժամանակահատվածներում արված հետազոտությունները, որոնք և՛ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովների նախագահներին և՛ պատգամավորներին շատ հետաքրքրեցին, բազմաթիվ ուսումնասիրություններ առանձնացվեցին և ուշադրության արժանացան:  Կարծում եմ, այսօր, այս հետաքրքիր նախաձեռնությամբ, Ազգային ժողովի կողմից նաև մի նոր քաղաքական մշակույթ է հիմնադրվում ՝ օրենսդրի և քաղաքացիական սեկտորի առանձնապես սերտ, համագործակցության և բաց հարաբերությունների :

  Հիմնվելով ԱԺ նախագահի խոսքի վրա, ուզում եմ նաև շեշտել, որ ոչ թե հասարակական կազմակերպությունների օր է խորհրդարանում, այլ այսուհետ յուրաքանչյուր օր բաց է լինելու նման համագործակցության համար:

 -Տիկին Նաղդալյան , իսկ հետաքրքիր է, կոնկրետ ինչ թեմատիկ ուղղվածությամբ նյութեր էին ներկայացվում ՔՀԿ-ների կողմից և հատկապես Ձեզ որոնք էին հոգեհարազատ:

– Պետք է նշեմ, որ թեմատիկ ուղղվածությունը բավական ընդգրկուն էր՝ քաղաքականությունից մինչև երեխաների իրավունքների պաշտպանություն: Ինձ հատկապես հետաքրքրեցին ՝ ,,Երկու շեղանկյուն,, Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների համեմատական վերլուծությունը, ,,Հավասար իրավունքներից՝ հավասար հնարավորություններ ,, Հայաստանում հաշմանդամության հետևանքների հաղթահարման գործողությունների ազգային ծրագրի վերաբերյալ աշխատությունը,  Հայաստանի գործատուների հանրապետական միության համառոտ նկարագիրը, Կինը և քաղաքականությունը , երեխաների իրավունքներին առնչվող ուսումնասիրությունները, և բազմաթիվ այլ նյութեր:

 Ես ողջունում եմ ԱԺ-ում այսօր ներկայացված , ինչպես նաև, բոլոր գործող ՀԿ-ներին մեր երկրում, և ուզում եմ ընդգծել այն մեծ կարևորությունը , որն ունի հանրային սեկտորը, քաղաքացիական ինստիտուտը քաղաքական դաշտի համար: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ