Ադրբեջանցիներն ընդդեմ հայերի. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհի”, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ կա Հայաստանի դեմ 1000-ից ավելի չքննված դիմում, որոնց մեծ մասի` շուրջ 600 դիմումի հայցորդները ադրբեջանցիներ են:
Հայաստանի դեմ բողոք ներկայացնող ադրբեջանցիները բարձրացնում են ազատագրված տարածքներում իրենց սեփականության իրավունքների հարցերը:
ՄԻԵԴ-ում Հայաստանը ներկայացնող դատավոր Ալվինա Գյուլումյանը նշել է, որ գրեթե նույնքան հայց էլ ներկայացրել են ադրբեջանահայերը:
Ընդհանուր առամամբ ՄԻԵԴ-ը տարեկան Հայաստանի դեմ մոտ 200 դիմում է ստանում: Հայաստանի քաղաքացիներից ստացվող դիմումները տարբեր բովանդակություն ունեն: Գյուլումյանի ներկայացմամբ, դիմումները հիմնավոր են, ակնհայտ անընդունելի բողոքներ չկան: Նվազում են կրոնական պատկանելության պատճառով զինվորական ծառայություն չանցնելու համար հայցերը: Այս պահին ՄԻԵԴ-ում 3 նման հայց կա:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: