02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Նախագահը պրոբլեմ կունենա /վիդեո/

  ”Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը տեղի կունենա այն պահին, երբ տեղի կունենա: Քանի դեռ տեղի չի ունեցել, հուսախաբ մի եղեք, մի սպասեք, որ մենք առաջնորդվելու ենք ձեր ցանկություններով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ ի պատասխան հարցի, թե ինչու կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը չընդգրկվեց այս ԱԺ քառօրյայում:

Արսենյանը շեշտեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերն այս հարցում առաջնորդվելու են քաղաքական և հանրային դժգոհության արժևորմամբ: ՛՛Քաղաքական միավորները քննարկում են այդ հարցը և այն պահին, երբ քաղաքական միավորների կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու հիմնավորումները կհամաձայնեցվեն, երբ բոլոր քաղաքական միավորները ընդունեն այդ հիմնավորումները, այդ պահին կներկայացվի ԱԺ՛՛:

Մամուլում հրապարակումներ եղան, որ ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի գործարար թևն է դեմ այդ նախաձեռնությանը, խմբակցություների ներսում տարաձայնություններ կա՞ն, Արսենյանը արձագանքեց. ՛՛Խմբակցության ներսում ոչ թե տարաձայնություններ կան, այլ տարբեր տեսակետներ:

Տեսակետները հղկվում են ու ոչ միայն խմբակցությունների, այլև քաղաքական թիմերի, որովհետև կառավարությանն անվստահության հայտնելու մի քանի հիմք կարող է լինել, և այդ հիմքերը քաղաքական թիմերի, այդ թվում բոլոր պատգամավորների համար պետք է ընդունելի լինեն՛՛:

Ինչ վերաբերում է գործարարներին, ապա պատգամավորը հորդորեց նման դասակարգումներ չանել. ՛՛ Դասակարգումներ անելիս մի մոռացեք, որ ՀՀ սահմանադրությամբ՝ պատգամավորները պետք է զբաղված լինեն պատգամավորական գործունեությամբ, եթե մարդկանց կյանքի անցած ճանապարհի մի հատվածը եղել է գործարարությամբ զբաղվելը, ապա ՀՀ սահմանադրությունն արգելում է մարդուն լինել պատգամավոր և զբաղվել գործարարությամբ:

Ձեր հարցից բխում է հետևյալը, որ կան պատգամավորներ, որոնք ուղղակի զբաղվում են գործարարությամբ, եթե նման դեպք գիտեք, ուրեմն Դուք որպես ՀՀ քաղաքացի պարտավոր եք դիմել և Էթիկայի հանձնաժողովին, և ԱԺ ղեկավարությանը՝ ասելով, որ սա օրենքի խախտում է, քանի դեռ օրենքի այդ խախտումը չի արձանագրված, Ձեր կողմից տրվող հարցերը թեորետիկ հարցեր են՛՛:

Ինչպիսին է անձամբ Արսենյանի տեսակետը այս նախաձեռնության վերաբերյալ:՛Իմ տեսակետը հայտնի է դեռ 2008 թվականի վերջից, 2009 թվականի ապրիլից ես անընդհատ և հրապարակային իմ բոլոր ելույթներում ու անձնական խոսակցություններում ասել եմ, որ այս կառավարությունը պիտի հեռանա, որովհետև այս կառավարության գործունեությունը բերել է աղետալի հետևանքների՛՛:

Արսենյանն ընդգծեց, որ անձամբ Տիգրան Սարգսյանի հետ ոչ մի խնդիր չունի, խնդիրը կառավարության գործելակերպն է: 

Այդ դեպքում ինչու ամբողջ իշխանության հրաժարականը չեն պահանջում, այս և մի քանի այլ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ