09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ. Է. Շարմազանով

 “Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական բարեփոխումները, որոնք Հայաստանն ավելի ժողովրդավարական կդարձնեն”,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը այսօր տեղի ունեցած ԵՄ խորհրդատվական խմբի խորհրդի նիստում: Նա նշել է, որ այդ բարեփոխումների արդյունքում, ակնհայտ է, որ շահել է Հայաստանի հասարակությունը:

“ԵՄ-ն եղել եւ մնում է Հայաստանի կարեւորագույն գործընկերներից մեկը: Վիլնյուսի գագաթաժողովում ընդունված փաստաթուղթը հաստատում է, որ անցած ճանապարհն արդյունավետ է եղել”,- ասել է պրն Շարմազանովը:

Նա նաեւ նշել է, որ խորհրդարանական համագործակցության շրջանակներում էլ առաջընթաց կա:

“Բավական ակտիվ է համագործակցությունը Հայաստանի ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի միջեւ: Հույս ունենք, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կշարունակվի եւ կլինի արդյունավետ, որովհետեւ այն բխում է մեր հասարակության շահերից”,- նշել է Շարմազանովը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ