19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Հավատա՞նք circle.am-ի մոդեռատորներին

Մեկ օր է գործարկվել է circle.am-ի նորացված տարբերակը, որի շուրջ արդեն կարծիքներ են հնչում: Օգտատեր, ծրագրավորող Հրաչ Շահվերդյանն անդրադարձել է վերափոխված circle.am-ի աշխատանքին, նշելով.

“Եվ այսպես արդեն մեկ օր աշխատում է նոր circle.am-ը. Փորձեմ գրեմ իմ կարծիքը նոր համակարգի մասին: 

1. Նախ ամբողջությամբ կողմ եմ Հայկական ցանցը մաքրելու անորակ կայքերից եւ կոնտենտից, եւ հուսով եմ որ այս համակարգը կաշխատի… բայց  

2. Հայաստանը շատ փոքր է, ու կայքերն էլ իրականում այդքան էլ շատ չեն: Կարծում եմ մոդեռատորների գաղտնի լինելը շուտով չի լինի, քանի որ անգամ արդեն պարզ է դառնում կայքերի դասավորությունից: 

Բացատրեմ այսպես. Դժվար թե իմ պատրաստած կայքը ես համարեմ վատը, կամ իմ ընկերոջ պատրաստած կայքը համարեմ վատը կամ… ընկերոջ… ընկերոջ…
Կրկնում եմ Հայաստանը շատ փոքր է… իսկ Այ Թի-ն հիմնականում ճանաչում է մեկը մյուսին… 

Այսինքն դուրս է գալիս, որ Մոդեռատորների վրա մեծ ճնշում է լինելու, հաշվի առնելով ԽԾԲ լայն տարածված ավանդությները մեր երկրում, հատկապես եթե գովազդատուն պետք է հիմնվի circle-ի կարծիքի վրա: 

3. Webmaster-ները 100%-ով ձայն կտան ոչ իրենց կատեգորիայում ընդգրկված կայքերին, (բնական է) կրկին իրենց ընկերներին… եւ այլն

4. Իսկ ով է ասում որ circle.am-ը չունի այցելությունների թվերը, կամ հին ալգորիթմը այլեւս չի աշխատում…. այդ դեպքում ինչի համար է իմ կայքում տեղադրված կոդը  Միանշանակ չեմ կարծում, որ այդ տվյալները ջուրը գցվեր… 

5. Հուսով եմ այս ալգորիթմը ինչ որ կերպ ուսումնասիրված է… ամեն դեպքում ես չգիտեմ արտասահմանյան վարկավորման ծառայություն, որ աշխատի այս սկզբունքով: 

Ամեն դեպքում ցանկանում եմ հավատալ մոդեռատորների անաչառությանը, եւ հույս ունեմ, որ սա ուղղակի circle.am-ը անորակ կայքերից մաքրելու նուրբ քայլ էր… ու հետագայում այս ամենին կավելանա նաեւ այցելությունների թիվը… 

Քանի որ ոչ մի գովազդատույի հետաքրքիր չի ազգանվեր ու լավ կոնտենտ ունեցող կայքը, որը ունի ասնեք 10 այցելու… Այստեղ գովազդատուն ավելի է խաբվելու… 

Հ.Գ. հիմնվեք ոչ Հայկական ծառայություններից, օր GoogleAnalytics կամ YandexMetrika, քանի որ այսքան ժամանակ այդ տվյալներին չհավատացողի չեմ հանդիպել, եւ քանի որ ԽԾԲ-ն չի աշխատում օրինակ Google-ում :)))) 

Հ.Գ.Գ circle-ը նոր է փոխվել ու ըստ իրենց նամակի դեռ ամեն ինչ չի ավարտվել… այնպես որ սպասենք տեսնենք… 

Հա մեկ էլ միտք ստեղծված իրավիճակից օգտվողների համար… ստեղծեք կայք, որտեղ համեմատվում են GoogleAnalytics-ի տվյալները :)))”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ