23 Մարտի, Կիրակի, 2025
KFC

՛՛Մենք այս երկրի Ազգային ժողովն ենք…՛՛

՛՛Մենք շոուներ չենք սարքել կամ PR նպատակ չենք հետապնդել: ՛՛Դաշնակցությանը՛՛ դժվար է մեղադրել PR ակցիաների մեջ, որովհետև մեր հիմնական խնդիրը հարց լուծելն է: Եթե հարթակ է լինում, մենք չենք խուսափում մտնել այդտեղ՛՛,-այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով ՀՀԿ-ի ու ՕԵԿ-ի առաջարկությամբ ՛՛գազի հանձնաժողով՛՛ ստեղծելու մասին ՀՅԴ խմբակցության տեսակետն, ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Վերջինս նկատեց, որ իհարկե, հասարակության մեջ կա ընկալում, որ հանձնաժողովներն ստեղծվում են, որ այս կամ այն հարցը փակեն ու կոծկեն, ՛՛ծածկադմփոց՛՛ անեն, սակայն. ՛՛եթե այդպես մտածենք, մենք ինքներս էլ չենք նախաձեռնելու հանձնաժողով ստեղծել, ու դա պիտի հանել ընդհանրապես, իսկ ես դրան դեմ եմ՛՛:

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք կմասնակցեն այս հանձնաժոողվի աշխատանքներին, սակայն  հանձնաժողովը պետք է բալանսավորված լինի՝ հակակշռված:

՛՛Դաշնակցությունը՛՛ ակտիվ կմասնակցի այս հանձնաժողովի աշխատանքներին, միաժամանակ ՛՛իրենց որևէ մեկը չի խանգարում՝ խորքային վերլուծություն կատարել եւ եթե հասկանան, որ ինչ-որ բան այնպես չէ,  ներկայացնել իրենց տեսակետը: ՛՛Ոչ մեկը չի կարող մեր բերանը փակել: Եթե տեսնենք կոծկելու նպատակ կա, մենք հատուկ կարծիքով հանդես կգանք՛՛:

ՀՅԴ խմբակցության ղեկավարը շեշտեց, որ չնայած մյուս ոչ իշխանական խմբակցությունները դեմ են այս հանձնաժոողվում ընդգրկվելուն, ինչպես և չեն մասնակցել օրինակ՝ ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իրենք գոհ են, որ մասնակցել  են, իրենց կարծիքն են ներկայացրել հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ ու որոշակի բանաձևեր են ընդունվել:

Անդրադառնալով բուն խնդրին՝ Ռուստամյանն ասաց. ՛՛Ինչո՞ւ են որոշ այրեր մտածում, որ իրենք ավելի խելոք են, քան Ազգային ժողովը, ԱԺ-ն  ունի պոտենցիալ՝ երկու դաշտում էլ՝ և իշխանական, և ընդդիմադիր, որ ապացուցի, որ դուք սխալ եք անում, որ չեք համագործակցում Ազգային ժողովի հետ: Եկեք ԱԺ, նա ձեզ կօգնի, թաքուն եք անում, բայց մենք այս երկրի Ազգային ժողովն ենք:

Մեզ ոչ ոք չի կաշկանդում ու պետք չէ անտեսել մեզ՛՛,-կառավարությանը դիմելով՝ կոչ արեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ