19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Իրանի նախագահը կամ Պուտինը կբացատրի՞

ԱԺ մեծամասնության գազի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության մասին ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ հայտարարելով, թե իր համար մինչև հիմա անհասկանալի է՝ ինչու մեծմաասնությունը մերժեց ոչ իշխանական ուժերի առաջարկը:

՛՛Մեծամասնությունը մերժեց, բայց կներեք, ոչ մի համոզիչ պատասխան չեղավ, թե ինչո՞ւ մերժեցիք: Ասել, թե միայն քմահաճություն է, որ մենք պետք է նախաձեռնեք և դուք պետք է խաղաք մեր խաղի կանոններով, քիչ է: Ասել, թե մեծամասնությունը մտահոգված էր, թե մեր առաջարկած հանձնաժողովում ավելի քիչ հարցեր էին ընդգրկված, քան հասարակությանն է հետաքրքրում, քիչ է:

Ես Դավիթ Հարությունյանին ասացի, ի վերջո, ինչպե՞ս պետք է ճշտենք Իրանը գազ Հայաստանին կմատակարարի՞, թե՞ ոչ, ու շատ ճիշտ ասաց պարոն Հարությունյանը, որ սա քաղաքական հարց է: Ասվում է կուսումնասիրենք, ի՞նչը ուսումնասիրենք, գիտենք, որ ենթակառուցվածքներ կան ու գիտենք՝ ինչու չեն թողնում, բայց որպեսզի ճշտենք այդ հարցերը պիտի գնանք կամ Իրանի նախագահի հետ հանդիպենք, կամ առնվազն Պուտինի հետ հանդիպենք, հարցնենք, թե այդ ի՞նչ հարց է: Նրանք էլ մեզ հետ կնստեն, անկեղծ կխոսեն, կասեն այո, այդպես է, կասեն՝ ինչու: Ու ամբիցիոզ պլան մի դրեք, որ Պուտինը ձեզ պետք է բացատրի կամ Իրանի նախագահը, թե ինչու է այդպես՛՛:

Հակոբյանը հայտարարեց, որ ՛՛ Ժառանգությունը՛՛ դեմ կքվեարկի մեծամասնության կողմից հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությանը, իսկ թե կունենան արդյոք հանձնաժողովում իրենց ներկայացուցիչը, թե ոչ, Հակոբյանը առայժմ չմանրամասնեց: Հարցը դեռ կքննարկեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ