07 Հունիսի, Saturday, 2025
KFC

ՀՀ-ը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան քլուբը

ԱԺ ԲՀԿ խմբակցությանը չի հետաքրքրում, թե իսկապես ինչ հետին պլաններ ունեն ՀՀԿ-ը ու ՕԵԿ-ը՝ փորձելով ստեղծել գազի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Այս մասին խորհրդարանում հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: 

՛՛Մենք քննարկումները չպիտի տանեինք այն ուղղութամբ՝ հավատո՞ւմ ենք մեծամասնությանն ու կառավարության բարի մտադրություններին: ինձ չի հետաքրքրում այդ մտադրությունը: Կարծում եմ՝ մեր գործընկերներին էլ դա չպիտի մտահոգի՛՛:

ԲՀԿ-ականը վստահ է, որ իշխանությունը ինչ-որ հետին միտք ունի, սակայն ըստ նրա՝ կարևորը բոլոր հարցերի պատասխան ստանալն է:

՛՛Սոցիոլոգիական հարցում անցկացնել հասկանալու համար, որ ձեր նպատակը դա չէ, հարկավոր չէ, հակառակ դեպքում դուք Հայաստանի հանրապետությունը չէիք դարձնի մեկ գազային ընկերության ֆան քլուբը՛՛:

Զոհրաբյանի խոսքով՝ ոչ իշխանական խմբակցությունների պատգմավորներին պիտի հետաքրքրի իրենց նպատակներն ու  ցանկությունները:

՛՛Ոչ մեկը չի կաշկանդելու խմբակցության անդամին անել համապատասխան հայտարարություն, իր վերաբերմունքն արտահայտել հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Մեզ համար սկզբունքային էր ժամկետը, քանի որ դա կրքերը լռեցնելու ու ժամանկ շահելու համար է՛՛,-երեկվա դիրքորոշումը կրկնեց Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբնելով կոալիցիայի նախաձեռնած ՛՛գազային հանձնաժողովում՛՛ ԲՀԿ-ի մասնակցությունը: 

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ