08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և ծրագրային ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի անդամ

Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ: Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին և ծրագրերի իրականացման գրասենյակին […]

Մենք վստահորեն նայում ենք առաջ, որովհետև ունենք հուսալի պաշտպան՝ ի դեմս հայկական բանակի. Ս. Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ  ”Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Երբ հայ ժողովուրդը տևական ընդմիջումից հետո վերականգնում էր իր անկախությունը, հայոց բանակն առաջին կայացած պետական կառույցը դարձավ: Հայաստանի զինված ուժերի ստեղծումը մեր երկրի առաջին և մեծագույն ձեռքբերումն էր: Սա արդեն պատմական փաստ է և անհերքելի ճշմարտություն: Բայց դա […]

Գոնե հասցեներն ասեն, տեր կանգնեմ, անտեր չմնան. պատգամավորն` իր ունեցվածքի մասին

”Գոնե հասցեները ասեն, իմանամ` որտեղ են, տեր կանգնեմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը` մեկնաբանելով լուրերը, թե 4 տուն ունի` հայտարարագրում ներկայացված 1-ի փոխարեն:  ”Այդ ամեն ինչը թող ասեն` որտեղ է, գնամ տեր կանգնեմ, անտեր չմնան”,-հավելեց նա: Հիշեցնենք, որ այսօր ”Հայկական ժամանակը” հղում անել;ով սեփական աղբյուրներին գրել էր, որ Սուքիաս Ավետիսյանը ոչ […]

”Թևոսիկը գողական աշխարհից չէ”

Հունվարի 27-ին, ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի  Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը: Մեզ հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանն ասաց, որ Թևոսիկը հայտնի է, սակայն ոչ գողական աշխարհում: ”Այսօրվա դրությամբ գողական աշխարհը հայ ներկայացուցիչներ չունի”,-նկատեց նա` լրատվամիջոցներին հորդորելով հանցագործ աշխարհում ճանաչված մարդկանց միանգամից գողական աշխարհի հետ չասոցացնել: ”Նա որպես հանցագործ […]

Ալիևի սպառնալիքները կասեցվում են առաջնագծում

”ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոները ևս մեկ առիթ են անդրադառնալու տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած իրադարձություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 28­ին նախորդող օրերը սահմանագծում իրավիճակը բավականին լարված էր, իսկ հունվարի 19-ի լույս 20­ի գիշերը, ադրբեջանական դիվեսիոն խմբերը բավականին ակտիվ էին, ապա առավել կենտրոնանանք մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների վրա: Որպես կանոն` մարտական հերթապահություն իրականացնող […]

Ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ /ֆոտո/

Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել ”Գազել” մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) […]

՛՛Մերսեդեսը՛՛ կաջակցի Շումախերին

Ֆորմուլա-1-ի ՛՛Մերսեդես՛՛ թիմի ավտոարշավորդներ Լյուիս Հեմիլտոնն ու Նիկո Ռոսբերգը կաջակցեն Միխայիլ Շումախերին, ով պայքարում է մահվան դեմ: Փորձնական ավտոարշավի ժամանակ, որը տեղի կունենա Խերեսում, Հեմիլտոնի եւ Ռոսբերգի բոլիդների վրա ՛՛Միխայել, շարունակիր պայքարել՛՛ խոսքերը գրված կլինեն, որով էլ ցույց կտան իրենց աջակցությունը աշխարհի 7-ակի չեմպիոնին: Հիշեցնենք, որ Շումախերը գլխիւ վնասվածք է ստացել դահուկ քշելու ժամանակ, երբ […]

Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների

Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները […]

Արցախի ռազմական ուսումնարանը լինելու է ամենաժամանակակիցը ԱՊՀ-ում /ֆոտո, վիդեո/

Արցախի անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակներում շարունակվում են հայազգի լեգենդար զորավարներ Ա.Սուվորովի և Վ.Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի կառուցման աշխատանքները: ՈՒսումնարանի ապագա սաները զինվորական կրթություն կստանան դպրոցահասակ տարիքից: Նման ուսումնարանների փորձ կա Ռուսաստանում, ինչպես նաև Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում: Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը համապատասխանելու է բոլոր արդիական միջազգային նորմերին ու չափանիշներին՝ արժանիորեն համարվելով ամենաժամանակակիցը ԱՊՀ տարածքում: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի