08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Չարենցավան-Սևան ճանապարհից մեքնենան դուրս է եկել ու շրջվել

Հունվարի 27-ին, ժամը 22.06-ին տեղեկություն է ստացվել, որ  Մ-4 միջպետական ավտոճանապարհին` Չարենցավան քաղաքի մոտակայքում (31-րդ կմ-ում), տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ”Օպել” մակնիշի 34MP977 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Չ., ծնվ.1986թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը ավտոմեքենայի […]

ԱԳ նախարարն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետքարտուղարին

Հունվարի 27-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսյեին։  Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ շվեյցարական նախագահության նախաձեռնություններն՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։  Զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար […]

Զինված ուժերում առկա խնդիրները

2014 թ-ի հունվարի 28-ին նշվում է Հայկական բանակի կազմավորման 22-ամյակը: Բանակ, որը ՀՀ Սահմնադրությամբ կոչված է ապահովելու Հայաստանի Հանրապետության անվտանգությունը եւ պաշտպանությունը:  Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ ՀՀ զինծառայողները՝ սպաները եւ շարքային զինվորները, շարունակում են կատարել օրենքով սահմանված իրենց պարտականությունները: Տոնական օրվա հետ կապված ՀՔԱ Վանաձորի գրասենյակը չի կարող չարձանագրել զինված ուժերում գոյություն ունեցող խնդիրները, որոնց չլուծվածության […]

”Գազպրոմը” սիրաշահում է. Հայկական ժամանակ

” ”Գազպրոմ-Հայաստան” /նախկին ”Հայռուսգազարդ”/ ընկերության աշխատակիցները սպասում են, որ այս տարվանից բարձրացվելու են իրենց վճարվող աշխատավարձերը։ Ընկերության աշխատակիցները համապատասխան տեղեկություններ են ստացել։  Աշխատավարձի սպասվող հավելումների մասին նշվող թվերը տարբեր են. մի աղբյուրն ասում է, որ ղեկավարությունը խոստացել է աշխատավարձը բարձրացնել մոտավորապես 100 տոկոսով, մյուս աղբյուրը նշում է, որ խոսքը 13 տոկոս հավելման մասին է”,-գրում է […]

Հայոց բանակն այսօր տոնում է 22-րդ տարեդարձը

Այսօր հայկական բանակի, հայ զինվորի տոնն է: Նորանկախ Հայաստանի հանրապետության ձևավորմանը զուգահեռ առաջնահերթ նշանակություն ստացավ ազգային պետության անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակի ստեղծումը։ 1992–1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորումով ստեղծվեց բանակ։ 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց ”ՀՀ պաշտպանության նախարարության մասին” պատմական որոշումը։ Հենց այս փաստաթուղթն էլ […]

Ի՞նչ արժե մեր պաշտոնյաների երթևեկությունը. 168 ժամ

”Երեկ տեղեկություն հրապարակվեց, որ Վրաստանի կառավարությունն այս տարի մորատորիում կհայտարարի առաջին կատեգորիայի ծառայողական մեքենաներ ձեռք բերելու համար։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կոչ է արել նախարարություններին՝ իրենց ավտոպարկից վաճառքի դուրս բերել  թանկարժեք ավտոմեքենաները՝ նշելով, որ մեքենաների վրա տնտեսված միջոցները նախարարությունները կարող են օգտագործել , օրինակ, աշխատակիցների որակավորման բարձրացման համար”,-գրում է ”168 ժամն” ու հավելում. ”Չէ, միգուցե […]

Միլիոնավոր ռուսաստանցիներին կարողացել են ”սրսկել” այն միտքը. Առավոտ

”Համացանցում տեղեկատվություն էր հրապարակվել ըստ որի՝ ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ Օնիշչենկոն, իբր, հանդես է եկել հայտարարությամբ, թե Մայդանում ԱՄՆ ԿՀՎ-ն փորձարկում է նոր զենք` վիրուս, որը մարդկանց հեղափոխական է դարձնում։ Ըստ ամենայնի, դա կատակ է, որի նպատակն է ցույց տալ ռուսական պաշտոնական քարոզչության ”կացնայնությունը”։ Չնայած իրականում այդ քարոզչությունն իսկապես նախատեսված է չափազանց ցածր մտավոր […]

Որ ապրանքատեսակներն են թանկանալու ՄՄ մտնելուց հետո. Հայկական ժամանակ

”ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ամենայն մանրամասնությամբ կազմել է այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ անդամ դառնալուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Թանկանալու է սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։  Այսպես, առնվազն 5 տոկոսով թանկանալու է Հայաստան ներկրվող տավարի միսը։ Եթե մինչև հիմա տավարի մսի վրա գործում էր 10 տոկոս մաքսատուրք, ապա ՄՄ-ին անդամակցելուց հետո մաքսատուրքը […]

Սա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, սա մեր մյուս թեկնածուն է, սա էլ՝ մյուսը, որ սոված նստել է….Ժամանակ

“Ժամանակ” թերթի թղթակցի հետ զրույցում Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն անդրադարձել է շատ հարցերի: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:   – Համենայնդեպս, վերջին երկու ընտրությունների ժամանակ ոչ մեկին չենք ուղղորդել։ Մենք բաժանել ենք, ասել ենք՝ կարդացեք, ում ուզում եք գնացեք ընտրեք։ Ասել ենք՝ սա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, սա մեր մյուս թեկնածուն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի