22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, սա մեր մյուս թեկնածուն է, սա էլ՝ մյուսը, որ սոված նստել է….Ժամանակ

“Ժամանակ” թերթի թղթակցի հետ զրույցում Զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանն անդրադարձել է շատ հարցերի: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված:

 

– Համենայնդեպս, վերջին երկու ընտրությունների ժամանակ ոչ մեկին չենք ուղղորդել։ Մենք բաժանել ենք, ասել ենք՝ կարդացեք, ում ուզում եք գնացեք ընտրեք։ Ասել ենք՝ սա մեր գերագույն գլխավոր հրամանատարն է, սա մեր մյուս թեկնածուն է, սա էլ՝ մյուսը, որ սոված նստել է… Անդրիաս Ղուկասյանի նման քաղաքական գործիչը եթե պետք է այս երկիրը ղեկավարի…

 

Սուրեն Խաչատրյանի հետ շարունակո՞ւմ եք մտերմությունը։

-Սուրեն Խաչատրյանն ինձ ընկեր է եղել եւ շարունակում է մնալ, նրան ոչ թե մարզպետ եղած ժամանակ եմ ճանաչել, այլ 91 թվականից։ Դեպք է, պատահել է։ Արտակ Բուդաղյանին էլ ճանաչում եմ 96-97 թվականներից։ Չեմ կարծում՝ թե Սուրեն Խաչատրյանի եւ թե Արտակ Բուդաղյանի կողմը ուզենար այդպիսի վերջաբան լիներ, անհնարին է։ Եթե դու մի մարդու համարում ես 23 տարվա ընկեր, ինչպես կարող ես հրաժարվել կամ ինչի համար հրաժարվես…

 

Հարսնաքարի» քննությունը, ըստ Ձեզ, ինչպե՞ս է ընթանում։

-Չեմ հետեւում «Հարսնաքարի» քննությանը, ամեն դեպքում չպետք է լինեին «Հարսնաքարի» դեպքերը։ Ռուբոն ի՞նչ կապ ունի, հո ինքը չբռնե՞ց սպանեց… Նա շատ բան է արել թե պատերազմի ժամանակ, թե դրանից հետո բանակի համար, չեմ կարծում, իմանար պահակները սպա են ծեծում, ասեր՝ սպանեք, ընդհակառակը՝ նա կտար, դրանց կսպաներ…։

 

Շարունակությունը թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ