08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Միայն կարոտից է նեղվում հայ զինվորը. շնորհավորանք սահմանից /վիդեո/

Երեւանցի Արսեն Հարությունայնը սահմանային առաջին գծից շնորհավորում է բոլորին՝ հունվարի 28-ի առթիվ: Ծառայությունը նորմալ է անցնում՝ չհաշված հակառակորդի աննպատակ կրակոցները: “Ծնողներիս, հարազատներիս ասում եմ՝ չհուսալքվեք: Ամեն ինչ լավ է: Մնում է միայն կարողտը հաղթահարել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Դիտեք նաեւ տեսանյութը:

Ինչու Փաշինյանը չի ծառայել հայոց բանակում

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր կայքում պարզբանել է այն տեղեկությունները, որ ինքը չի ծառայել հայոց բանակում: Նա գրել է. ՛՛Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել ՀՀ Զինված ուժերում իմ չծառայելու վերաբերյալ: Փորձ է արվել տպավորություն ստեղծել, թե ինչ-որ զարտուղի ճանապարհներով խուսափել եմ բանակից: Այդ կապակցությամբ հարկ եմ համարում ընդգծել: 90-ականների սկզբին օրենք էր գործում, […]

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք, հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ… Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

ԿԱՐՈՒՍԵԼ Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել, Ես քո երգը վաղուց եմ լսել… Հեքիաթ էր, և հմայք, և անծիր Խնդություն մշուշում վարդագույն, Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր Արևոտ ժպիտով իմ հոգուն… Սիրո խոսք, և համբույր, և խոստում… — Արբեցե՛ք այս անուշ համերգում,— Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում, Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։ Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել, Ես […]

Ոչխարները փակել են ֆուտբոլիստի ճանապարհը

Իտալիայի ազգային հավաքականի եւ ՛՛Միլանի՛՛ ավագ Ռիկարդո Մոնտոլիվոն այսօր խնդիրների առջեւ է կանգնել: Իտալացի ֆուտբոլիստը մարզումների է գնացել ուշացած, որի պատճառը եղել է ոչխարի հոտը, որը փակել էր ֆուտբոլիստի ճանապարհը: Այդ մասին հայնտել է ֆուտբոլիստը Twiter-յան իր էջում:

Հայ հետախույզը զգուշացնում է հակառակորդին. շնորհավորանք սահմանից /վիդեո/

Հետախույզներն առաջին են իմանում հակառակորդի մարտավարությունը: Սակայն նրանց խոսքով ծառայության մեջ՝ դժվար ու հեշտ մասնագիտություն չկա: Հադրութի զորմասերից մեկում ծառայոց հետախույզը շնորհավորում է Բանակի տոնի կապակցությամբ, մայրերին խորհուրդ տալով՝ անհոգ լինել, իսկ թշնամուն զգուշացնում է՝ վատ է լինելու: Հետախույզի շնորհավորանքը տեսանյութում: Ի դեպ, նրա անուն-ազգանունը չի նշվում հասկանալի պատճառներով: Նշենք, որ ադրբեջանցիների դիվերսիոն գործողությունը հունվարի […]

Հրաժարականներն ինքնանպատակ չեն

”Անշուշտ, սա հաղթանակ է, և սա ոչ թե Ուկրաինայի միայն ընդդիմության հաղթանակն է, սա ընդհանրապես Ուկրաինայի հաղթանակն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով Ուկրաինայի վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին: Սակայն քաղաքագետի խոսքով` սա միջանկյալ հաղթանակ է, քաղաքական գործընթաց, որի միջոցով ներկայիս ճգնաժամը պետք է հաղթահարվի: ”Փառք Աստծո, […]

Անգամ բանակի տոնին՝ չեն խմում. շնորհավորանք սահմանից /վիդեո/

Երեւանցի Սամվել Մուրադյանի հետ զրուցեցինք Հադրութի հենակետերից մեկում: Դիտակետում հերթապահ էր: Անցած տարի առաջին անգամ բանակի տոնը դիմավորեց զորամասում: Նոր ծառայող էր: Բայց հիմա գիտի ինչպես են նշում տոնը ծառայության մեջ՝ հրամանատարների այց, շնորհավորանք, տոնական ճաշ: “Չէ ի՞նչ խմիչք, ալկոհոլ չկա, արգելված է, սահման ենք պահում”,-ասաց նա: Սամվելւ ծնողներին մաղթում է մի փոքր էլ սպասել […]

Ժաննա Ֆրիսկեն իր հիվանդության մասին իմացել է հղիության ընթացքում

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն, ով, ինչպես օրերս պարզվեց, գլխուղեղի ուռուցք ունի, իր հիվանդության մասին իմացել է հղիության ընթացքում, սակայն հրաժարվել է քիմիաթերապիայից, որպեսզի կարողանա առողջ երեխա ունենալ: Ուռուցքը այն ժամանակ կարելի կլիներ հեռացնել, սակայն Ժաննան հրաժարվել է վիրահատությունից, որպեսզի երեխան չվնասվի: Ժաննան ոչ միայն երկրպագուներից է թաքցրել իր հիվանդության փաստը, այլեւ ծնողներից ու մտերիմներից:

Վախն առաջին գծում հաղթահարված է. շնորհավորանք սահմանային առաջին գծից /վիդեո/

Մարտակերտի զորամասերերից մեկում ծառայող գնդացորդ Հրայր Համբարյանը արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության “Գարեգին Նժդեհ” մեդալի: Հրայրը մասնակցել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) հատվածում դիվերսիոն գործողություններին: Հրայրի խոսքով՝ վախ միշտ էլ կա, սակայն հաղթահարել են ամեն ինչ եւ իրեն սպասողներին համբերություն է մաղթում: Շնորհավորանքը՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի