18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրաժարականներն ինքնանպատակ չեն

”Անշուշտ, սա հաղթանակ է, և սա ոչ թե Ուկրաինայի միայն ընդդիմության հաղթանակն է, սա ընդհանրապես Ուկրաինայի հաղթանակն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը` խոսելով Ուկրաինայի վարչապետի ու կառավարության հրաժարականի մասին:

Սակայն քաղաքագետի խոսքով` սա միջանկյալ հաղթանակ է, քաղաքական գործընթաց, որի միջոցով ներկայիս ճգնաժամը պետք է հաղթահարվի: ”Փառք Աստծո, որ Ուկրաինայի քաղաքական վերնախավը այդքան իմաստություն ունի և դրսևորեց այն, որ մենք տեսնում ենք, որ քաղաքական պրցեսների լուրջ սկիզբ է դրված: Հետագա զարգացումներն արդեն ցույց կտան` որքանով է դա հաջողվում ու սպասենք դեպքերի զարգացմանը”,-նշեց Մեհրաբյանը:

Ըստ նրա` Ուկրաինայում հասկանում են, որ Եվրոասացացմանն այընտրանք չկա: ”Սրան հաջորդող քայլերից մեկն էլ լինելու է վերադարձը այդ Ասոցացման պայմանագրին, և, անպայման, այդ հարցը բերվելու է ակտուալ քաղաքականության օրակարգ”:

Հարցին` եթե մեր հասարակությունն էլ դեմ կանգներ ու ոտքի ելներ, մեզ մոտ էլ կլինեին նման հրաժարականներ, մեր զրուցակիցը պատասխանեց. ”Ես չեմ կարծում, որ այդ հրաժարականն ու հրաժարականները ինքնանպատակ են, նրանք իմաստ են ձեռք բերում այն ժամանակ, երբ դառնում են ինչ-որ հստակ քաղաքական պրոցեսի անբաժանելի մաս: Այդ ժամանակ իմաստ ունի խոսել դրա մասին, իսկ եթե-ներով խոսելը երևի ես կդժվարանամ, ավելի շատ պայծառատեսության ոլորտից է, քան քաղաքագիտության”:

Սակայն Մեհրաբյանն ընդգծեց. ”Ուկրաինայի գլխավոր դասն այն է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է դառնա քաղաքական գործընթացի լրջագույն գործոն, ու ինքը թելադրի քաղաքական ռիթմը ու տոնայնությունը  ու ստիպի և իշխանությանը, և ընդդիմությանը ոչ թե գործարքների գնալ հասարակության շահերի հաշվին, այլ ծառայի հասարակությանը”:  

Հիշեցնենք, որ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ հրաժարական է տալիս` երկրում քաղաքական բարդ իրավիճակի հարթման համար: Ուկրաինայում դեռևս շարունակվում է պայքարը Մաքսային միությանն անդամակցելու ու Եվրոասացացման պայմանագրին հրաժարական տալու դեմ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ