”Թևոսիկը գողական աշխարհից չէ”
Հունվարի 27-ին, ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը, սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի կայարանցի Թեւոսիկի եղբայրը՝ 41-ամյա Արթուր Սաֆարյանը:
Մեզ հետ զրույցում քրեագետ Սերգեյ Գալոյանն ասաց, որ Թևոսիկը հայտնի է, սակայն ոչ գողական աշխարհում: ”Այսօրվա դրությամբ գողական աշխարհը հայ ներկայացուցիչներ չունի”,-նկատեց նա` լրատվամիջոցներին հորդորելով հանցագործ աշխարհում ճանաչված մարդկանց միանգամից գողական աշխարհի հետ չասոցացնել:
”Նա որպես հանցագործ աշխարհում ճանաչված հայտնի դեմքերից մեկն է, բայց ես չեմ ճանաչում նրան, իսկ եղբայրը հայտնի չէ: Գողական աշխարհը մի քիք ուրիշ բան է, թողեք դա, ուղղակի անվանեք հանցագործ աշխարհ”,-նկատեց քրեագետը:
Հիշեցնենք, որ ժամը 00.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ որովայնի և կրծքավանդակի ստորին մասերի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Սաֆարյանը, որը ստացած վնասվածքներից մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, անհայտ անձը Արամի նրբանցքի թիվ 5/Ա շենքի բակում, հրազենի գործադրմամբ, վնասվածքներ է պատճառել Ա. Սաֆարյանին` որովայնի և կրծքավանդակի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փամփուշտի 1 գնդակ, 9 մմ տրամաչափի 3 պարկուճ, իսկ Սարյան փողոցի թիվ 20 շենքի մոտից` ”Մակարով” տեսակի ատրճանակ` փամփշտակալում` 9 մմ տրամաչափի 1 փամփուշտ:
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: