08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

Ձնակույտի մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ /ֆոտո/

Հունվարի 28-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը): Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Ալագյազ-Արթիկ (Հ-21) միջհամայնքային ավտոճանապարհի 1 կմ-ի մոտակայքում:
Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել ”Գազել” մակնիշի 28 UO 918 պետհամարանիշով (վարորդ՝ Հ. Ք.) բեռնատար ավտոմեքենան:

***
Հունվարի 27-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղի մոտակայքում ավտոմեքենաներ են արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (ամենագնացը):

Հրշեջ-փրկարարները ձնակույտից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա և տեղափոխել անվտանգ տարածք:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ