20 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Ալիևի սպառնալիքները կասեցվում են առաջնագծում

”ՀՀ Զինված ուժերի կազմավորման տոները ևս մեկ առիթ են անդրադառնալու տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած իրադարձություններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունվարի 28­ին նախորդող օրերը սահմանագծում իրավիճակը բավականին լարված էր, իսկ հունվարի 19-ի լույս 20­ի գիշերը, ադրբեջանական դիվեսիոն խմբերը բավականին ակտիվ էին, ապա առավել կենտրոնանանք մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումների վրա:

Որպես կանոն` մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայության վերաբերյալ հասարակությունը հիմնականում տեղեկատվություն է ստանում տարբեր միջադեպերի ժամանակ: Ճիշտ է` լրատվական կայքերում և հեռուստաընկերությունների լրատվական թողարկումներում հաճախակի կարելի է հանդիպել մարտական դիրքերում պատրաստված բավականին հաջողված ռեպորտաժների, սակայն դրանք ամբողջությամբ չեն արտացոլում դիրքապահների այն ապրումներն ու զգացողությունները, որոնք վերջիններս ունենում են մարտական հերթապահության ժամանակ:

Մենք հաճախ խոսում ենք դիրքապահների սխրանքների մասին, երբ սահմանագծի որևէ հատվածում միջադեպ է գրանցվում, սակայն շատ հաճախ չենք անդրադառնում այն դիրքապահներին, ում զգոն ու պատասխանատու գործողությունների շնորհիվ հակառակորդը կամ խուսափում է ագրեսիայի դրսևորումներից կամ օպերացիայի հենց սկզբում ձախողվելով` հետ նահանջում:

Հայկական բանակի անձնակազմի 1/3­ը մշտապես գտնվում է մարտական հերթապահության մեջ` բավականին ծանրաբեռնված գրաֆիկով` անմիջապես իր վրա կրելով Ադրբեջանի ռազմա­քաղաքական ղեկավարության քաղաքականության բացասական պտուղները` դիվերսիոն գործողությունների, դիպուկահար խմբերի ակտիվության և ադրբեջանցի դիրքապահների կրակահերթերի ձևով:

Դիրքապահների բարձր պատասխանատվության և զգոնության գինն այն հարաբերական խաղաղությունն է, որը վայելում են մեր քաղաքացիներ: Դիրքապահների ծառայությունը չպետք է չափել միայն դիվերսիոն գործողությունների ընթացքում անձնակազմի ցուցաբերած սխրանքներով:

Ցանկացած զինծառայող, ով նույնիսկ առիթ չի ունենում հետ մղելու համ հակահարված տալու հակառակորդի գրոհային խմբերին, արժանի է այն հարգանքին, որին պետական սահմանը հատելու փորձ կատարած դիվերսանտին ոչնչացնողները, քանզի երկու դեպքում էլ զինծառայողներն իրականացնում են իրենց պարտքը` կանխարգելել կամ կասեցնել հակառակորդի ագրեսիվ գործողությունները:

Վաղուց ժամանակն է, որ պետությունը զինվորական ծառայությունից հետո` գնահատելով մարտական հերթապահություն անցած զինծառայողների բարձր գիտակցությունն ու անձնվեր ծառայությանը, հատուկ պայմաններ սահմանի նման քաղաքացիների կրթական (կրթական առումով բավականաին արտոնություններ են սահմանված) ու աշխատանքային պայմանների ապահովման հարցում:

Բանակը պետք է գտնվի հասարակության անկեղծ հոգատարության ներքո, քանզի նա այն առանցքային կառույցն է, որը երկրի անվտանգությունն ապահովելուց զատ գիտակից քաղաքացիներ է դաստիարակում ու վերադարձնում հասարակություն”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ