04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2013

Տիմոշենկոյի օրինակը ու ՀՀ կառավարությունը

՛՛Դուք ճիշտ չեք ասում, որ չեք հայտարարել, որ գազի գինը չի բարձրանալու, 2012 թ. փետրվարի 17-ին ձեր ասուլիսում դուք հայտարարել եք, որ չի բարձրանալու՛՛,-այսօր Հայռուսգազարդի քսան տոկս բաժնեմասը ռուսական Գազպրոմին և ՌԴ-ի հետ մի շարք համաձայնագրերի վերաբերյալ քննարկմանը, դիմելով Էներեգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սակայն պատգամավորի հատվածը […]

Եթե վաղը կամ մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին

ԱԺ ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացման վերաբերյալ քննարկմանն Ազգային ժողովում հարց ուղղեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: ՛՛Եթե վաղը կամ մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է դա ՀՀ կառավարությունը կանխելու՛՛,-հարցրեց նա։ Նա համեմատություն արեց Մոսկավայում Կարսի պայմանագրի հետ […]

Խոդորկովսկին ազատ արձակվեց

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «ՅՈՒԿՕՍ» ռուսական նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու ներման խնդրագիրը, գրում է РИА Новости-ն: Որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից ու հենց այսօր էլ Խոդորկովսկին ազատ կարձակվի: Հիշեցնենք, որ Միխայիլ Խոդորկովսկին 2003թ-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում խարդախության, հարկերից խուսափելու եւ յուրացումների մեղադրանքով:

Հրայր Թովմասյանը լրագրողների հետ՝ սրճարանում /, ֆոտո, վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը չխախտեց ավանդույթը եւ տարեվերջյան ասուլիսը հրավիրեց “Մելոման” ակումբում՝ քաղցրեղենի  եւ սուրճի սեղանի շուրջ: Հրայր Թովմասյանի խոսքով, այս մթնոլորտը չնայած տրամադրող է, բայց եկող տարին առաջարկում է փոխել ձեւաչափը: “Չգիտեմ, ես որքան կպաշտոնավարեմ, բայց եթե լինեմ նախարար, ապա կուզեի, որ ոչ թե տարվա վերջին ամփոփվեն, այլ ամբողջ տարվա ընքացքում գրեն լրագրողները: […]

Հրաբուխը ժայթքելու է…ոստիկանները բերման են ենթարկում /վիդեո/ լրացված

Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ ակցիան կազմակերպել են ՀՀ քաղաքացիները և ոչ թե կոնկրետ որևէ նախաձեռնություն կամ քաղաքական ուժ: Նրանք պայքարում են ”ՀայՌուսգազարդի” 20 տոկոս բաժնետոմսերը ”Գազպրոմին” հանձնելու դեմ:  Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը նշեց, որ ակցիայի միջոցով ուզում են ցույց տալ իրենց վերաբերումքը ՀՀ-ի Մաքսային միությանը […]

“ՀայՌուսգազարդ”-ի կողմից տնօրինվող տեղեկությունները չեն կարող համարվել պետական գաղտնիք

2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը: Սույն համաձայնագրով “ՀայՌուսգազարդ”-ի՝ […]

Ես ինձ խաբված եմ զգում. Օսկանյան

ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացման քննարկմանը ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հարցրեց, թե ինչու իրականությունը չեն ներկայացրել իրենց: ՛՛Մենք միասին աշխատել ենք որպես նախարարներ, բայց  նման բարդ իրավիճակներում երբեք չենք գտնվել ու մենք, մեր գործընկերները երբեք չենք դավաճանել:  Հնարավոր է միշտ իրականությունը չասել, բայց երբեք պետք […]

Աշխարհը՝ ամենագաղտնի մասում. /օրվա կադր/

Ինչեր ասես չի անցնի մարդու ուղեղով, հատկապես 21-րդ դարի՝ նոր տեխնոլոգիաներով եւ ռոբոտային վազքով ապրող Homo sapiens-ի: Սոցկայքերից մեկում գտանք յուրօրինակ այս լուսանկարը՝ աշխարհը մարդու ամենագաղտնի, ամեանկրեատիվ մասում: 

Ազգային ժողովոը արտահերթ նիստ է հրավիրել

Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է անցկացնում։ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը ժամը 20։00-ն՝ առանց ընդմիջման, ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին, նաև սեղմելով բացակա ընկերների կողմ կոճակը։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարման կարգով նշեց, թե որոշման նախագիծ չկա, ինչն է ԱԺ-ն դնում քվեարկության։ ԱԺ նախագահը պատասխանեց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի