02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 8, 2013

Հաղթել է երեք ձայնով

Արարատի մարզի Լանջառ գյուղական համայնքում ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների մշակումը: 156 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 137 մարդ: Նախնական տվյալներով, ՀՀԿ-ական գործող գյուղապետ Երվանդ Այվազյանը 68 կողմ քվե է ստացել: Նրա մրցակցի՝ անկուսակցական Տիգրան Գուլգուլյանի օգտին քվեարկել է 65 ընտրող:

Արդարադատության նախարարը չի կատարել իր պարտքը

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 8-ին չի կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը: Նա Արարատի մարզի Դարակերտ գյուղական համայնքում է հաշվառված, իսկ այսօր այնտեղ համայնքի ղեկավար էին ընտրում: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Թովմասյանը չի մասնակցել քվեարկությանը: Ի տարբերություն նախարարի, նրա հարազատները քվեարկել են: Հիշեցնենք, որ Դարակերտում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Ղուկաս […]

“Ֆլեշ”-ի Լեւոնն ընդդեմ Հանրապետական գյուղապետի

Այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից թերեւս ամենաթեժը Արարատի մարզի Այնթապ գյուղում է: Ըստ ընտրացուցակների այստեղ 6883 ընտրող է, ձեւավորվել է չորս ընտրատեղամաս: Գյուղապետի աթոռին հավակնում են “Ֆլեշ” ՍՊԸ վարորդ, անկուսակցական, ինքնառաջադրված Լեւոն Թարվերդյանը եւ  գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Սարգսյանը: Ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Կարեն Սարգսյանը, քվեարկությունը անցնում է առանց խոչընդոտների: Ինքն […]

Կոնգրեսում քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը

 Երեկ՝ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:  Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:   Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ […]

Դարակերտում ընտրողները ակտիվ չեն

Հանրապետության մի քանի համայներում, ինչպես արդեն տեղեկացրել ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:  11 գյուղական համայնքներում ընտրողները գյուղապետ են ընտրում: Բոլոր համայքներում մեկից ավելի թեկնածուներ են: Մեկական թեկնածու են Շիրակի մարզի Ձիթհանքով եւ Արարատի մարզի Դարակերտ գյուղական համայնքներում: Երկուսում էլ առաջադրվել են գործող գյուղապետերը. Ձիթհանքովի գյուղապետ, ՀՅԴ անդամ  Հովիկ Պողոսյանն ու Դարակերտի գյուղապետ, ՀՀԿ-ական Ղուկաս Սիմոնյանը: […]

Փակ է Սելիմի լեռնացքը. կան դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների  նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սելիմի լեռնանցքը: Դժվարանցանելի են Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածը, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արարատի մարզերի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները: Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, […]

ԲՀԿ-ն փոշմանե՞լ է

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը, դեկտեմբերի  8-ին Հայաստանի  մի շարք համայնքներում ՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների ընտրություններ: են: Միայն  Արարատի մարզի 5 գյուղական համայնքում գյուղապետի ընտրություններ են:  Հետարքիր է, որ այս անգամ այստեղ  ԲՀԿ-ական թեկնածուներ չկան: Արդյո՞ք վերջերս Արարատի քաղաքապետի ընտրություններում կրած պարտությունից հետո ԲՀԿ-ն վախեցա՞վ կրկին ուժերը փորձել: Կամ էլ ստացվում է այնպես, […]

Կենտիկյանը պաշտպանեց տիտղոսը

Հայազգի բռնցքամատիկ Սյուզի Կենտիկյանը, ով ներկայացնում է Գերմանաիան, դեկտեմբերի 7-ին պաշտպանել է WBA վարկածով չեմպիոնական իր տիտղոսը: Շտուտգարտում կայացած մենամարտում Կենտիկյանի մրցակիցը իտալացի Սիմոնա Գալասին էր: 10 ռաունդանոց մենամարտը ավարտվել է Կենտիկյանի հաղթանակով: Հայ մարզուհին հաղթել է միավորների տարբերությամբ: Գրանցել է 98.5-94, 99-91.5, 97-95.5 հաշիվը: Կենտիկյանը սոցցանցի միջոցով շնորհակալություն է հայտնել երկրպագուներին: 

Երեւանյան առաջին ձյունը ուրախացրեց երեխաներին /վիդեո/

Դեկտեմբերի 8-ի ցերեկը եւ 9-ի գիշերը , շրջանների զգալի մասում սպասվում են առատ տեղումներ: Լեռնային եւ նախալեռնային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում եւ Երեւանում` ձյան տեսքով: Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ, բուք, ճանապարհներին` մերկասառույց եւ ցածր տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-ին գիշերը կբարձրանա 4-6, 8-ի ցերեկը, 9-10-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Երեւանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի