Փակ է Սելիմի լեռնացքը. կան դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ է Սելիմի լեռնանցքը:
Դժվարանցանելի են Երեւան-Սեւան ավտոճանապարհի Չարենցավան-Հրազդան ճանապարհահատվածը, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Արարատի մարզերի ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները, Դիլիջանի ոլորանները:
Ներկա պահին ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում եւ Արագածի տարածաշրջանում, Շիրակի, Վայոց ձորի մարզերում եւ Քյարքիի ոլորաննների հատվածում:
Տավուշի մարզում եւ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է մերկասառույց, Գեղարքունիքի մարզում՝ ուժեղ քամի:
ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթեւեկել ձմեռային անվադողերով եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: