04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 20, 2013

Не дождетесь կամ ՛՛Իշտահիդ քացախ՛՛. Հայկական ժամանակ

՛՛Не дождетесь՛՛,– հարազատ, մասնագիտական, Հայաստանում էլ հատուկ կարգավիճակի ձգտող լեզվով երեկ հենց այսպես է պատասխանել Հայաստանի ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը լրագրողի՝ իր առողջության վերաբերյալ հարցին: Վերջերս մամուլում գրվել էր, թե Հակոբյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ ՛՛Ռուսներն ասում են ՛՛Не дождетесь՛՛, իսկ եթե հայերեն, ապա Գյումրիում ասում են ՛՛Իշտահիդ քացախ՛՛: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Լևոն Խեչոյանը Հայաստանում է. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է ՛՛Մեր ժամանակների լավագույն գրողներից մեկին՝ Լևոն Խեչոյանին տեղափոխող ինքնաթիռը գիշերը վայրէջք է կատարել ՛՛Զվարթնոց՛՛ օդանավակայանում։ Դորտմունդից Հայաստան նրան ուղեկցել են գերմանացի մեկ բժիշկ և բուժքույր։ ՛՛Զվարթնոցում՛՛ հենց թռիչքուղու վրա Լևոնին դիմավորել է օդանավակայանի բժշկական ծառայությունը, ապա հանձնել շտապօգնության մեքենային, որն էլ նրան տեղափոխել է Ավանում գտնվող ՛՛Արտմեդ՛՛ բուժհաստատություն, ուր տևական ժամանակ նա […]

Երեկոյան ժամերին հանում են “գծից”. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” Երեւանի հասարակական տրանսպորտից օգտվողների մոտ սպասարկման վերաբերյալ դգոհություններն ավելացել են։ Վերջին՝ աշնանային եւ ձմեռվա ամիսներին միկրոավտոբուսների եւ ավտոբուսների երթեւեկման հաճախականությունը նվազել է։ Միտումնավոր, թե օբյեկտիվ պատճառներով՝ դժվար է ասել, բայց կարծես գծատերերը երեկոյան ժամերին մեքենաները հանում են “գծից”։  Երեկ ժամը 18:30-ի սահմաններում մայրաքաղաքի կենտրոնական՝ Մաշտոցի պողոտայում իրականացրած դիտարկումը ցույց տվեց, որ ուղեւորների գոնե […]

Հույժ գաղտնի՝ Տեր-Պետրոսյանին. Իրավունք

“Իրավունք”-ը “Բամբասանք” խորագրի ներքո գրում է, որ Լեւոն Զուրաբյանը հույժ անհանգստացած դիմել է ԼՏՊ-ին՝ կուսակցությունից ահավոր չափերի հասած արտագաղթի պատճառով: Թերթի ՀԱԿԿ-ին մոտ կանգնած աղբյուրի վկայությամբ հատկապես հեռանում են երիտասարդները՝ նախընտրելով ապաստանել կամ Նիկոլ Փաշինյանի մոտ կամ նույնիսկ մտնել ԲՀԿ: Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի