Եթե վաղը կամ մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին
ԱԺ ՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացման վերաբերյալ քննարկմանն Ազգային ժողովում հարց ուղղեց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին:
՛՛Եթե վաղը կամ մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսերը վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպե՞ս է դա ՀՀ կառավարությունը կանխելու՛՛,-հարցրեց նա։
Նա համեմատություն արեց Մոսկավայում Կարսի պայմանագրի հետ և հիշեցրեց, որ այն ժամանակ էլ խորհրդային Հայաստանի իշխանությունները ստորագրեցին պայմանագիր և օտարեցին ՀՀ պատմական հսկայածավալ հողատարածքներ։ ՛՛Այդ թվում նաև Արարատը օտարվեց Թուրքիային՛՛,-ասաց նա ՝ այդ պայմանագրերը խայտառակ որակելով։
Նախարարը նշեց, որ համաձայանգրում պարզ ներկայացված է, թե ով իրավունք ունի բաժանետոմսերը գնելու։ ՛՛Միայն իրենց փոխկապակցաված ընկերությունները և ոչ ավել, քանի բաժնետոմսի 43%-ը, բացի այդ առանց մեր համաձայնության իրավուքն չունեն վաճառել՛՛,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս համաձայնագրով Սերժ Սարգսյանը որևէ տարածք չի զիջի, և որևիցե նման բան չի լինի, ինչպես Կարսի պայմանագրի դեպքում էր։