13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ազգային ժողովոը արտահերթ նիստ է հրավիրել

Ազգային ժողովն այսօր Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է անցկացնում։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությունը՝ 4 նիստ անցկացնել մինչև ժամը ժամը 20։00-ն՝ առանց ընդմիջման, ԱԺ մեծամասնական պատգամավորները կողմ քվեարկեցին, նաև սեղմելով բացակա ընկերների կողմ կոճակը։

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը վարման կարգով նշեց, թե որոշման նախագիծ չկա, ինչն է ԱԺ-ն դնում քվեարկության։ ԱԺ նախագահը պատասխանեց, թե քարտուղարություն ասում է, որ կայքում օրակարգը տեղադրված է եղել և ինքն ընդամենն առաջարկում է առանց ընդմիջման աշխատել։ Նշենք, որ արտահերթ նիստում մի շարք օրենքներում՝ ՛՛Պետական տուրքի մասին՛՛, ՛՛Բյուջետային համակարգի մասին՛՛, նախատեսվում են փոփոխություններ ու լրացումներ կատարել: Դրանք վերաբերում էն ՀՀ-ի ու ՌԴի-ի միջև մի քանի միջազգային պայմանագրերի վավերականացմանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ