13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հրաբուխը ժայթքելու է…ոստիկանները բերման են ենթարկում /վիդեո/ լրացված

Ազգային ժողովի դիմաց այսօր բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիները Henaran.am-ի հետ զրույցում նշեցին, որ ակցիան կազմակերպել են ՀՀ քաղաքացիները և ոչ թե կոնկրետ որևէ նախաձեռնություն կամ քաղաքական ուժ: Նրանք պայքարում են ”ՀայՌուսգազարդի” 20 տոկոս բաժնետոմսերը ”Գազպրոմին” հանձնելու դեմ: 

Նախախորհրդարանի ներկայացուցիչ Տիգրան Խզմալյանը նշեց, որ ակցիայի միջոցով ուզում են ցույց տալ իրենց վերաբերումքը ՀՀ-ի Մաքսային միությանը միանալու և “ՀայՌուսգազարդի” քսան տոկոս բաժնեմասը ռուսական “Գազպրոմին” վաճառելու համար: Ըստ Խզմալյանի՝ դա պետական դավաճանություն է: Նման կարծիքի են նաև ակտիվիստները:

Խզմալյանը նշեց, որ ճիշտ է, այս ակցիային քչաթիվ մարդիկ են մասնակցում, սակայն հայերը հրաբխի նման ժողովուրդ են, և ամանորից հետո այդ հրաբուխը ժայթքելու է: 

Շարունակությունը` տեսանյութում:

13:33

Քիչ առաջ ԱԺ–ի դիմաց բողոքող ակտիվիստներից ոստիկանությունը մի քանիսին բերման է ենթարկել։ Բախման ժամանակ ոստիկանները հարվածել են ակտիվիստներից մեկի դեմքին և վնասել քիթը։ 

Ոստիկանությունից, ի դեպ, հերքել են տեղեկությունը, թե բերման են ենթարկվել տասնյակ ակտիվիստներ: Բերման են ենթարկվել երկու ակտիվիստ` Վարդգես Գասպարին եւ Անտոն Իվչենկոն: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ