02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

“ՀայՌուսգազարդ”-ի կողմից տնօրինվող տեղեկությունները չեն կարող համարվել պետական գաղտնիք

2013թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև կնքված “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագիրը, որը ներկայացված է ՀՀ Ազգային Ժողովի 2013թ. դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստին վավերացման, հակասում է ՀՀ շահերին, սահմանադրությանը և օրենսդրությանը, ազգային և էներգետիկ անվտանգությանը, լրջագույն վտանգի տակ է դնում Արցախի գոյատևումը:

Սույն համաձայնագրով “ՀայՌուսգազարդ”-ի՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20% բաժնետոմսերի օտարումը (“հանձնումը”, ինչպես նշված է համաձայնագրում) “Գազպրոմ”-ին առանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված համաձայնեցումների և թույլտվությունների, այդ թվում՝ հակամենաշնորհային մարմինների հետ համաձայնեցումների և խնդրի շուրջ հանրային լսումների, ՀՀ օրենսդրության ակնհայտ և կոպտագույն խախտում է: 

Համաձայնագիրը ՀՀ-ին պարտավորեցնում է մինչև 2043 թ. ներառյալ բացի “Գազպրոմից” ռուսաստանյան որևէ այլ ընկերությունից գազ չներմուծել՝ միաժամանակ օժտելով ռուսական կողմին անվերապահ և բացառիկ իրավունքներով, այդ թվում՝ գազի ենթակառուցվածքների բացարձակ տնօրինման իրավունքով, ինչը նշանակում է, որ նույնիսկ Իրանից գազ ներմուծելու լավագույն ցանկության դեպքում այդ ներմուծումն անհնար կլինի ենթակառուցվածքների օգտագործման վրա դրված սահմանափակումների պատճառով: 

Ըստ համաձայնագրի՝ “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ գույքի և իրավունքների օտարումը իրականացվում է ազատորեն՝ “առանց Հայկական կողմի նախնական գրավոր համաձայնության ստացման անհրաժեշտության”, ինչը նշանակում է, որ 100 տոկոսանոց սեփականատեր “Գազպրոմը” կարող է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքները և իր այլ սեփականությունը հանձնել այնպիսի երրորդ կողմերի, որոնք կարող են ուղղակիորեն վտանգել ՀՀ ֆիզիկական անվտանգությունը: Համաձայնագրում նշվում է նաև, որ “ՀայՌուսգազարդ”-ի կողմից տնօրինվող տեղեկությունները չեն կարող համարվել պետական գաղտնիք, այսինքն՝ դրանք ևս կարող են տրամադրվել ցանկացած երրորդ կողմի:

Վերոնշյալ պայմանագիրը բազմիցս շեշտում է, որ ՌԴ տարածքից ՀՀ առաքվող/տրվող բնական գազը, որը նախատեսված է ՀՀ ներքին շուկայում սպառման համար, ենթակա չէ արտահանման Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, այսինքն կախյալ է Արցախի գազամատակարարման հարցը, ինչը Արցախի բնակչությանը կարող է կանգնեցնել էներգետիկ անվտանգության խնդրի առջև:

ՀՀ կառավարությունը համաձայնագրի 6-րդ հոդվածով վայր է դրել “Գազպրոմ”-ին պատկանող գույքի ազգայնացման կամ ռեկվիզիցայի որևէ իրավունք, Հոդված 7-ով երաշխավորել է, որ ՀՀ ապագա որևէ օրենքներ, որոշումներ, հրամանագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր չեն փոփոխի և/կամ չեղյալ հայտարարի և/կամ այլ կերպ ոտնահարի “Գազպրոմ” ընկերություն և դրա իրավահաջորդների իրավունքները և շահերը: Սա նշանակում է բացարձակ կապիտուլյացիա “Գազպրոմ”-ին: 

Սույն հայտարարության մեջ անհնար է զետեղել հակապետական և հակաօրինական բոլոր դրույթները, քանի որ դրանք արտացոլված են համաձայնագրի գրեթե ողջ տեքստում, ուստի սահմանափակվելով վերը նշված կարևորագույն դրույթներով՝ հայտարարում ենք, որ.

“ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ” ՓԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ և ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է, ՀՀ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ԱՄՐԱԳՐՈՒՄ ՀՕԳՈՒՏ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ:

ԲՈԼՈՐ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ԿՍԵՂՄԵՆ ՍՈՒՅՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿՈՃԱԿԸ, ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ ԵՎ ԵՆԹԱԿԱ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԵՏԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԽՍՏԱԳՈՒՅՆ ՊԱՏԺԻ: 

Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ