05 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Ո՞ւր է տարել ոստիկանությունը Հայրիկյանի դրոշը

Henaran.am-ի այն հարցին, թե ինչու են ոստիկանները առգրավվել Ազատության հրապարակում այս պահին հանրահավաք անցկացնող ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ցուցապաստառներն ու դրոշները, ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից  ասացին, որ Ազատության հրապարակից հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել “Գազել” մակնիշի ավտոմեքենան: Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանի խոսքով, մեքենան կանգնեցվել է, քանի որ վարորդը վարում էր առանց  ամրագոտու […]

Վիլնյուսում Հայաստանն վերահաստատեց, որ ժողովրդավարական արժեքներին այլընտրանք չկա. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Aaravot.am-ի հետ զրույցում դրական գնահատեց Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը եւ Հայաստանի ու Եվրոպայի միջեւ ընդունված համատեղ հայտարարությունը, որտեղ կողմերը ըստ ԱԺ փոխնախագահի` վերահաստատում են իրենց կամքը` շարունակելու քաղաքական երկխոսությունը ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ: Ինչ վերաբերում է Նախագահ Սարգսյանի ելույթի` Հայաստան-ԵՄ համագործակցության հատվածին, Շարմազանովն ասաց, որ այնտեղ […]

Չեմպիոնների լիգայում ամենաշատ գումար աշխատած ակումբները

Հայտնի է դարձել, թե որքան են աշխատել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ակումբները: Հաշվի են առել որակավորման փուլը եւ խմբային փուլի առաջին 5 տուրերը: Ըստ աղբյուրի այդ ցուցանիշով առաջատարը Լոնդոնի ՛՛Արսենալն՛՛ է, ով վաստակել է 14,7  միլիոն եվրո: Երկրորդ տեղը կիսում են շվեյցարական ՛՛Բազելն՛՛ ու իտալական ՛՛Միլանը՛՛, որոնք այս պահի դրությամբ աշխատել են 13,7 միլիոն եվրո: 4-րդ […]

Ոստիկանությունը փնտրել է Գասպարիին ու չի գտել

Նոյեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ մեկօրյա հացադուլ հայտարարած քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին երեկ գիշերը ոստիկանությունը չի կարողացել գտնել: Ըստ մեր աղբյուրների, ոստիկանները ցանկացել են ապահովել հացադուլավորի անվտանգությունը, բայց նա այնտեղ չի եղել: “Այո, ես կեսգիշերն անց գնացի տուն: Առավոտյան եկա, բայց հիմա հացադուլը դադարեցրել է:  Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին այսուհետեւ համարում եմ […]

Ֆեմենի ակտիվիստուհիները Բեռլինում կռվել են մարմնավաճառների հետ /վիդեո/

Ֆեմեն շարժման ակտիվիստուհիները աշխարհի մի շարք քաղաքներում Ուկրաինայի դեսպանատների դիմաց ակցիաներ են անում` ի պաշտպանություն Կիեւի մայդանում հավաքված ցուցարարների: Օրինակ կանադական Կվեբեկ քաղաքում ակտիվիստուհիները մերկացել են Ուկրաինայի դեսպանատան առաջ: Նրանք հայտարարություն են տարարծել, որում ասել են. «Մենք աջակցում ենք յուրաքանչյուրին, ով հիմա կանգնած է մայդանում եւ Ուկրաինայի մնացած քաղաքներում: Մենք կարծում եմ, որ նախագահ Յանուկովիչը […]

Հայրիկյանի հանրահավաքը մեկնարկել է

Ազատության հրապարակում չնայած անձրեւին մեկնարկել է ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի “Պայքար ընդդեմ մաքսային միության” շարժում-հանրահավաքը: Հրապարակում քիչ թվով մարդիկ են: Հայրիկյանի խոսքով, սա եւս մի փորձություն է եւ իրենք դիմակայելու են: Հանրահավաքին մասնակցում են ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանն ու Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ի դեպ, Հայրիկյանը հայտարարեց, որ ոստիկանությունը առգրավվել է կուսակցության […]

Եվս մեկ հանդիպում Վիլնյուսում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում հանդիպում է ունեցել ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի նախագահ Անրի Մալոսի հետ: Անրի Մալոսը ցանկություն է հայտնել սերտացնելու իր գլխավորած հանձնաժողովի հարաբերություններն ու համագործակցությունը Հայաստանի հետ: Հանրապետության Նախագահը Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել փոխգործակցությունը ԵՄ եվրոպական տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի հետ՝ ակտիվորեն ներգրավվելով հանձնաժողովի կողմից իրականացվող ծրագրերում: 

Շանթը չի ցանկանում դեռ խոսել բռնություն կիրառելու մասին.փաստաբան

Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա տեղակալ Հունան Պողոսյանի իր պաշտպանյալին բռնության ենթարկելու մասին՝ Հարությունյանը չի ուզում դեռ ոչինչ ասել:  “Ես զրուցել եմ Շանթի հետ, առայժմ նա նպատակահարմար չի գտնում որեւէ բան ասել: Որոշակի հարցեր կան, Շանթը, իր սկզբունքերից ելնելով, առայժմ չի ցանկանում խոսել,  այդ մասին […]

՛՛Բորուսիայի՛՛ խաղացողի համար մարզաշապիկ են գնել խաղի ժամանակ

Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ ադմինիստրատորը Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ սեփական գումարով ակումբի խանութից գնել է մարզաշապիկ թիմի կիսապաշտպան Սվեն Բենդերի համար: Հիշեցնենք, որ ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղի ժամանակ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը կոտրել էր քիթը: ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն ֆուտբոլիստը չի կարող հագնել արյունոտ մարզահագուստը: Խաղի Ժամանակ Բենդերը մի քանի անգամ հագուստը փոխեց: Երբ հանդերձարանում նրա մարզահագուստը վերջացավ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի