Չեմպիոնների լիգայում ամենաշատ գումար աշխատած ակումբները
Հայտնի է դարձել, թե որքան են աշխատել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ակումբները: Հաշվի են առել որակավորման փուլը եւ խմբային փուլի առաջին 5 տուրերը: Ըստ աղբյուրի այդ ցուցանիշով առաջատարը Լոնդոնի ՛՛Արսենալն՛՛ է, ով վաստակել է 14,7 միլիոն եվրո: Երկրորդ տեղը կիսում են շվեյցարական ՛՛Բազելն՛՛ ու իտալական ՛՛Միլանը՛՛, որոնք այս պահի դրությամբ աշխատել են 13,7 միլիոն եվրո: 4-րդ հորիզոնականը ներկա պահին զբաղեցնում է Մյունխենյան ՛՛Բավարիան՛՛՝ 13,6 միլիոն եվրո գումարով: 5-րդ տեղը կիսում են ՛՛Զենիթը՛՛, ՛՛Ստյաուան՛՛ եւ ՛՛Շալկե 04՛՛-ը, որոնք վաստակել են 13,2 միլիոն եվրո:
Հետաքրքիրն այն է, որ եվրոպական ֆուտբոլի առաջատար ակումներից մեկը ՝ ՛՛Բարսելոնան՛՛, զբաղեցնում է իր համար համեստ 14-րդ հորիզոնականը՝ 12,1 միլիոն եվրո գումարով: Վերջինիս այդ ցուցանիշով զիջում է նույնիսկ իր խմբում վերջին հորիզոնականում հանգրվանած շոթլանդական ՛՛Սելթիկին՛՛: