06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Բորուսիայի՛՛ խաղացողի համար մարզաշապիկ են գնել խաղի ժամանակ

Դորտմունդի ՛՛Բորուսիայի՛՛ ադմինիստրատորը Չեմպիոնների լիգայի խաղարկության ժամանակ սեփական գումարով ակումբի խանութից գնել է մարզաշապիկ թիմի կիսապաշտպան Սվեն Բենդերի համար: Հիշեցնենք, որ ՛՛Նապոլիի՛՛ դեմ խաղի ժամանակ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը կոտրել էր քիթը: ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնների համաձայն ֆուտբոլիստը չի կարող հագնել արյունոտ մարզահագուստը:

Խաղի Ժամանակ Բենդերը մի քանի անգամ հագուստը փոխեց: Երբ հանդերձարանում նրա մարզահագուստը վերջացավ, ադմինիստրատորը արագ ելք գտավ: Նա մարզադաշտին կից ակումբի խանութից գնեց Բենդերի ազգանունով մարզաշապիկը եւ այն տվեց ֆուտբոլիստի, որն էլ դրա շնորհիվ կարողացավ խաղն իր ավարտին հասցնել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ