01 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2013

Անչափահաս դատապարտյալը դարձավ հաղթող

Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին “Շենացնենք մեր գյուղը” ՀԿ-ի կողմից հայտարարված “Ծխելն այլեւս ժամանակակից չէ” խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։ Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ […]

Եվրոպան դառնում է անդեմ, անորոշ միավոր

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը բավականին նշանակալից երևույթ է համարում դեկտեմբերի 2-ին Վլադիմիր  Պուտինի Հայաստան այցելությունը: Այդ մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դավիթ Հովհաննեսը կարևորում է այս հանդիպումը, որովհետև Պուտինը Հայաստան է գալիս շուրջ 600 ներկայանալի մարդկանցից բաղկացած շքախմբով: Անդրադառնալով Պուտինի ժամանման  հետ կապված տարատեսակ մոտեցումներին Հովհաննեսը նկատեց.”Հակասական դիրքորոշումներ ունենալ և մեծ աժիոտաժ բարձրացնել […]

Կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները

Անթալիայում շարունակվում է շախմատի թիմային աշխարհի առաջնությունը: Երեկ Հայաստանի հավաքականը պարտություն կրեց չինացիներից, որը հնարավորություն տվեց Ռուսաստանի հավաքականին միավորներով հավասարվել մեր ընտրանուն: Այսօր կկայանա 5-րդ տուրը: կենտրոնական հանդիպումը անկասկած Հայաստան- Ադրբեջան հանդիպումն է: Այլ կերպ ասած աշխարհի ներկայիս չեմպիոն Հայաստանը կմրցի Եվրոպայի չեմպիոն Ադրբեջանի հավաքականի հետ: տուրի մնացած հանդիպումներում կխաղան Ուկրաինան ու Թուրքիան, Ռուսաստանն ու […]

Օսկանյանը մասնակցեց

Նոյեմբերի 29-ին  Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն ընդունեց Եվրոպական Միության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների խորհրդարանականների համաժողովի մասնակիցներին: Հայաստանից հանդիպմանը մասնակցում էր Ազգային ժողովի պատգամավոր, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը: Ներկա էին նաեւ ներկայացուցիչներ քաղաքացիական հասարակության համաժողովից: Հանդիպման ընթացքում գնահատական տրվեց Արեւելյան գործընկերության գործընթացի առաջին փուլին՝ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը, որի արդյունքում ստեղծվել […]

Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար

ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է. Հարգելի վարորդնե՜ր, դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար: Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության,  ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին: […]

Թիթեղյա վագոն-տնակներում գոյատևողները/վիդեո/

“Շիրակ կենտրոնից” մենք ստացել ենք տեղեկություն այսօր վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների մասին: Ձեզ ներկայացնում ենք հաղորդագրությանը և տեսանյութը. “Աղքատության հետևանքները առավել տեսանել ենԳյումրու տնակային ավաններում, որտեղ մարդիկ ապրում են քաղաքից գրեթե ամբողջովին մեկուսացած ապրելակերպով: Ներկայումս,  երբ ամեն օր վառելափայտ ենք բաժանում, յուրաքանչյուր տնակ մտնելիս ու բնակիչների տաքանալու միջոցներին ծանոթանալիս պարզապես չենք կարողանում չզարմանալ ու մտովի ինքներս մեզ հարց չտալ թե՝լավ, եթե վառելիք չտրամադրվեր,նրանցից շատերը աբողջ ձմռանն ինչպե՞ս էին տաքացնելու իրենց թիթեղյա վագոն – տնակները … Ներկայացնում ենք Գյումրու տնակային ավաններում բնակվող անապահով ընանիքներին “Շիրակ կենտրոնի” կողմից վառելափայտի տրամադրման հերթական ձեռնարկիև վառելափայտ ստացած ընտանիքների  ապրելակերպի մասին տեսանյութը` առանց մեկնաբանության”:  

Գլխավոր դատախազի այցեքարտը՝ պետբյուջեից. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդի”, ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս 126 հազար դրամ է ծախսել նորանշանակ գլխա­վոր դատախազ Գեւորգ Կոստանյանի համար այցեքարտեր պատվիրելու նպատակով: Նշված գումարը, իհարկե, ահռելի չէ, եթե հաշվի առնենք մյուս ծախսերը, բայց հատկանշականն այն է, որ գլխավոր դատախազի այցեքարտն անգամ պատվիրում են պետական բյուջեի միջոցներով հար­կատուներիս հաշվին: Եվ սա այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը […]

Էկոնոմիկայի նախարարը պատրաստ է գլխատվելու. Ժամանակ

“Ժամանակ”-ը երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները արձագանքելու Վերահսկիչ պալատի բացահայտումներին, որն առաջիկայում ներկայացնելու է իր հաշվետվությունները ոլորտի վերաբերյալ: “ՎՊ-ը մեր երկրի աուդիտն է, չհամաձայնվել երկրի աուդիտի հետ՝ դա շատ նորմալ է, որովհետեւ բավականին հիմնավորումներ ունենալու դեպքում, չեմ կարծում, որ դա ինչ-որ արտառոց մի բան է”,- ասել է […]

Հանձնաժողովը հավանություն տվեց սեւագիր տարբերակին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ զավեշտալի դեպք է գրանցվել Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Ֆինանսական համահարթեցման մասին” օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։ Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սեւագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում եւ տրամաբանական սխալներ։ Ըստ կանոնակարգի՝ ընդունված […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի