17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Էկոնոմիկայի նախարարը պատրաստ է գլխատվելու. Ժամանակ

“Ժամանակ”-ը երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանից հետաքրքրվել է, թե ինչպես են կառավարության ներկայացուցիչները արձագանքելու Վերահսկիչ պալատի բացահայտումներին, որն առաջիկայում ներկայացնելու է իր հաշվետվությունները ոլորտի վերաբերյալ:

“ՎՊ-ը մեր երկրի աուդիտն է, չհամաձայնվել երկրի աուդիտի հետ՝ դա շատ նորմալ է, որովհետեւ բավականին հիմնավորումներ ունենալու դեպքում, չեմ կարծում, որ դա ինչ-որ արտառոց մի բան է”,- ասել է նա՝ շարունակելով. “Անձնական որեւէ բան չունեմ ասելու, բայց պրոֆեսիոնալ տեսանկյունից իմ կարծիքը մնացել է նույնը. պետական մարմինները շատ նման են իրար, շատ քիչ պետական մարմիններ կան, որտեղ արտառոց կարողություն ունեցողներ կան, իսկ մյուսներում սրիկաներ են նստած:

Ես համարում եմ, որ հիմնականում բալանսավորված է էդ տեսակետից: Եթե մոռանանք այն մնացած բաները՝ ով է պատասխան տալու, ում են տանելու նստացնելու, խնդիր չունեմ, թող գլխատեն, ինձ էլ՝ այդ թվում: Պատրաստ եմ գլուխս դնեմ”:

 Թերթի այն հարցին, թե ի վերջո 700 մլրդ դրամի մսխման հետ հա­մաձա՞յն է, թե՞ ոչ, էկոնոմիկայի նախարարը հակադարձեց. “Երբ որ ինձ ասում են, 700 մլրդ մսխվել է, իմ համար դա ինչ-որ անհասկանալի մեծություն է, ես էլ չեմ կարողանում դրանից հետո մտածել: Երբ որ ինձ ասեն’ գիտես ինչ, այս 10 մլն դրամը, այս 20 մլն դրամը այս մարդը այս ձեւովմսխելէ, կհասկանամ: 700 մլրդ-ի գնումներ չի եղել, չի կարա լինի ձայաստանում 700 մլրդի գնումներ: Չկա տենց բյուջե: Բյուջեում ամբողջ գնում­ները երեւի մի 150 մլրդ  կարգի են, եթե դպրոցների, առողջապահության ֆինանսավորումը չվերցնենք”:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ