04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Անչափահաս դատապարտյալը դարձավ հաղթող

Նոյեմբերի 29-ին ամփոփվեցին “Շենացնենք մեր գյուղը” ՀԿ-ի կողմից հայտարարված “Ծխելն այլեւս ժամանակակից չէ” խորագրով մի շարք մրցույթների, մարզական մրցաշարերի արդյունքները։

Շարադրությունների մրցույթում հաղթանակը շնորհվեց Աբովյանի քրեակատարողական հիմնարկում գործող Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի սան Վիգեն Բուդոյանին։ Վիգենը նշում է, որ ծխելը թողել է քրեակատարողական հիմնարկում, արդեն 6 ամիս է՝ հրաժեշտ է տվել այդ արատավոր սովորությանը։ Նա նկատում է, որ ցանկացած վատ բանի վերջը կարելի է տալ, եթե կա դրա գիտակցումն ու կամքի ուժ։

“Ծխելն այլեւս նորաձեւ չէ” վերնագրված իր շարադրության մեջ Վիգենը գրում է. “Ծխել… նշանակում է առնչվել այնպիսի հիվանդությունների, որոնք հանգեցնում են մահվան։ Նորաձեւության հետ արդյո՞ք կապված է այս երեւույթը, կամ որքանո՞վ կարող է նորաձեւ լինել գիտակցաբար սեփական առողջության քայքայումը։ Արդյո՞ք նորաձեւ է հիվանդ մարդը… Պատասխանը միանշանակ է. այն, ինչ ուղղված է մարդու առողջության եւ բարեկեցության դեմ, կործանարար է, նորաձեւ լինել չի կարող…”։

 Վիգեն Բուդոյանը  հակածխախոտային ծրագրի ամփոփիչ ցերեկույթում ներկաներին նվիրեց նաեւ իր դաշնամուրային կատարումները՝ այդպիսով կոչ անելով երիտասարդներին մշակույթով զբաղվել. այն ավելի օգտակար է, քան սեփական առողջությունը քայքայելը։

Աբովյանի թիվ 2 հատուկ արհեստագործական պետական ուսումնարանի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը նշում է, որ քրեակատարողական հիմնարկում շատ անչափահասներ կարոտից, հուզմունքից եւ այլ դրդապատճառներից ելնելով ծխում են։ Եվ նման միջոցառումները ծխողներին արատավոր երեւույթի մասին խորհելու, վերլուծելու առիթ են տալիս։ Նա նկատում է, որ իրենց ուսումնարանի սաները բացահայտ չեն ծխում. “Մեզանից թաքուն են ծխում։ Դա էլ ինչ-որ տեղ ոգեւորող է։ Եթե թաքցնում են, նշանակում է՝ ներքին պատասխանատվություն, հարգանք կա, նաեւ՝ վատ բան անելու գիտակցում”։  

“Շենացնենք մեր գյուղը” հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Թովմասյանը տեղեկացրեց, որ “Ծխելն այլեւս ժամանակակից չէ” ծրագրի շրջանակներում մարզերում գործող 6 միջին մասնագիտական եւ նախնական ուսումնական հաստատությունների 750 ուսանողների շրջանում անցկացվել են սոցիոլոգիական հարցումներ՝ հայտնաբերելու վաղ ծխելուն միտված հանգամանքները եւ ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ դեռահասների տեղեկացվածության աստիճանը: Տեղեկատվական արշավների միջոցով ուսանողների մոտ փորձել են ձեւավորել ճշգրիտ կարծիք ծխախոտի վնասակար ազդեցության վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ պաշտպանելով պասիվ ծխողների իրավունքները:

“Ծխելն այլեւս ժամանակակից չէ” ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ