13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հանձնաժողովը հավանություն տվեց սեւագիր տարբերակին. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, երեկ զավեշտալի դեպք է գրանցվել Ազգային ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովում։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել “Ֆինանսական համահարթեցման մասին” օրենքի նախագծին՝ քվեարկությամբ ընդունել է այն։

Ավելի ուշ պարզվել է, որ սխալմամբ քննարկման է ներկայացվել նախագծի սեւագիր, աշխատանքային տարբերակը, որը հակասող դրույթներ է պարունակում եւ տրամաբանական սխալներ։ Ըստ կանոնակարգի՝ ընդունված նախագիծը պետք է ընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգ, սակայն կստացվի, որ ինչ-որ մի սեւագիր օրենքի ուժ պիտի ստանա։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ