02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եվրոպան դառնում է անդեմ, անորոշ միավոր

Բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը բավականին նշանակալից երևույթ է համարում դեկտեմբերի 2-ին Վլադիմիր  Պուտինի Հայաստան այցելությունը: Այդ մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Դավիթ Հովհաննեսը կարևորում է այս հանդիպումը, որովհետև Պուտինը Հայաստան է գալիս շուրջ 600 ներկայանալի մարդկանցից բաղկացած շքախմբով:

Անդրադառնալով Պուտինի ժամանման  հետ կապված տարատեսակ մոտեցումներին Հովհաննեսը նկատեց.”Հակասական դիրքորոշումներ ունենալ և մեծ աժիոտաժ բարձրացնել պետք չէ, ըստ էության գալիս է մեկը, որը Հայաստանի հին, ոխերիմ բարեկամն է”:

Մտավորականի դիտարկմամբ.”Հայաստանը մի տեսակ փորձանմուշի, լակմուսյան թղթի ֆունկցիա է ստանձնում որոշ պետությունների դիրքորոշումը պարզելու համար:Սա հարկավոր է Ռուսաստանին…”:

Բանաստեղծը խոսեց նաև երկար ժամանակ քննարկվող ՄՄ թե ԵՄ գնալու ընտրության մասին: Եվրոպան նրա կարծիքով տանուլ տվեց:  Եվրոպական վերաբերմունքը նա  անվանեց իր ստեղծած բառով՝ տոլեռաստիկ.”Այս բառը ես ստեղծել եմ հատուկ այսպիսի երևույթներ բնորոշելու համար, այն երկու արմատ ունի՝  տոլեռանդ եւ պեդերաստ, դա եվրոպական պահվածքի տիպիկ դիրքորոշումն է: Եվրոպան դառնում է անդեմ, անորոշ միավոր”:

“Ռուսաստանը և Ամերիկան աշխարհի նոր բաժանման խաղ են վարում:Բալասանը դեղն ու ճարը պետք չի փնտրել այստեղ այնտեղ, ի՞նչ եք կարծում , եթե գնայինք եվրոմիություն կոռուպցիան պակասելու էր Հայաստանում: Մենք ինքներս մեր մեջից, մեր հոգեբանությունից պետք է այդ կոռուպցիոն մտածելակերպը հանեք”,-հավելեց Դավիթ Հովհաննեսը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ