02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Նոյեմբերի 20, 2013

… Միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել. նոր փաստեր Կազանի ավիավթարից /ֆոտո/

“Россия-2” հեռուստաընկերության հայտնի հաղորդավար Ռոման Սկվորցովի կինը` Էլինան եւ նրա դուստրը` Դաշան, նույնպես եղել են Կազանում ավիավթարի ենթարկված ինքնաթիռում: Հաղորդավարի կինը ծնունդով Կազանից է եղել եւ ինքնաթիռում էր դստեր հետ, որը առաջին ամուսնությունից է, փոխանցում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն: “Ես միայն մեկ հարց ունեմ` ինչպես հիմա ապրել»,- ողբերգությունից հետո գրել է հաղորդավարը Թվիթերի իր էջում: Ավելի […]

Կրկին արտահե՞րթ

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը չի բացառում, որ ԱԺ-ի չորս խմբակցությունները կենսաթաշակային կուտակային պարտադիր համակարգի հետ կապված ևս մեկ արտահերթ նիստ նախաձեռնելու առաջարկ կանեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Զուրաբյանը: ՛՛Շատ հարավոր է, կախված է շարժման ուժգնությունից՛՛,-նշեց Զուրաբյանը: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ևս ասուլիսում չբացառեց արտահերթ նիստ հրավիրելը:  Նրա խոսքով՝ այն, […]

Այդքան շուտ մոռացվե՞ց Ֆլորա Մարտիրոսյանը. 1 տարի անց /վիդեո, ֆոտո/

Մեկ տարի առաջ մահացավ անվանի երգչեւհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանը: Այսօր նոյեմբերի 20-ին նրա շիրիմին այցելության էին եկել երկրպագուները, հարազատները: Նրանք լռելյայն մոմ վառեցին, սիրելի Ֆլորայի երգերի տակ ոգեկոչելով երգչուհու հիշատակը: Իսկ Ֆլորան իր գեղեցիկ քարե ժպիտով բոլորին էր կարծես ողջունում եւ հիշեցնում, որ ինքը կա, կլինի …  Թերեւս նկատենք, որ հարազատներից եւ մի […]

Թավշյա հեղափոխություն. ՀԱԿ-ում զգում են՝ պահը հասունանում է

Երկարատեւ լռությունից, պարզաբանումներից հետո՝ ով է ՛՛թռել՛՛ ով մնացել հզոր ընդդիմադիր շարժումից կուսակցություն դարձած ՀԱԿ-ում ակտիվանում են: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ասուլիս է հրավիրել: Ճշգրտել է, թե վերջին համապետական ու ՏԻՄ ընտրությունները, որոնք կեղծված է համարում,  խորը հիասթափություն են առաջացրել ժողովրդի մեջ ու դրանով է պայմանավորված նաև, որ իրենք այս պահին հանրահավաքներ […]

Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան. Zaman

Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին  հրավիրել է  մասնացկելու  դեկտեմբերի 12-ին Երևանում  կայանալիք ՛՛Սևծովյան  տնտեսական համագործակցություն՛՛  կազմակերպության  (ՍՏԾՀ) ժողովին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական ՛՛Զաման՛՛ պարբերականի՝  հայկականկողմը,  հրավերներ  ուղարկելով Սևծովյան տնտեսականհամագործակցության անդամ երկրներիարտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախկլինի Դավութօղլուին  հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպմանժամանակ: Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլունայցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից:  Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետոսպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան: Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցիցհետո Հարավային Կովկասում  դիվանագիտական  անցուդարձը թափ է ստացել:.Դավութօղլուն Բեռնում  խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներըհաղթահարելու հարցում՝  հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանիհետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի, Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի  հարակիցմի շարք շրջաններից: ՛՛Համոզեք Հայաստանիիշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք՛՛,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը: Թուրքական  աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների, Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն, պարզապես 2 երկրների միջևդիվանագիտական  հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան: Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա:Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստանև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու-Երևան հարեբերությունները: Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍՏԾՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայիարտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա,  նշել է,  որ եթե  Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպեսպատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը:

Իտալիայիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ իրավիճակ են հայտարարել` “Կլեոպատրա” փոթորկի ավերածությունների հետ կապված, գրում է The Guardian-ը: Երկրում այս պահի դրությամբ փոթորկի հետեւանքով արդեն 18 հոգի մահացել է: Տուժել է մոտ 20 000 մարդ: Երկրում շատերը ստիպված են եղել լքել իրենց տները: 

Ինքնասպան եղած հնդիկ ուսանողի ծնողները Երեւան են գալիս

Դեսպանատունն արդեն թույլտվության վիզա է տվել նոյեմբերի 16-ին նախնական տեղեկություններով ինքնասպան եղած  հնդիկ ուսանող Դենիշ Բաբուի ծնողներին՝ Հայաստան այցելու համար: Չի բացառվում, որ վերջիներս հարցաքննվեն, չնայած գալիս են որդու դիակը տանելու համար: Henaran.am-ի աղբյուրները նշում են, որ Բաբուն եւս 3 եղբայր ունի: Հիշեցնենք, որ Դենիշ Բաբուն մարմնական վնասվածքներ է պատճառել 24-ամյա Աստղիկին, որից հետո ինքնասպան է եղել: […]

ՀԱԿ-ը հրապարակում է՝ ինքնահրկիզում ակնկալելով

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Համատարած և համակարգված կոպուպցիայի մասին  հարցապնդում է արել Կառավարությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ հարցապնդման իրավունք, ըստ օրենսդրության, ունի յուրաքանչյուր խմբակցություն, և քսան օրվա մեջ կառավարությունը պետք  է պատասխանի, իսկ հետո էլ՝ դեկտեմբերի երեքին այդ հարցը քննարկվելու է ԱԺ-ի նիստում: ՛՛Մենք ցույց ենք տալիս, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի