Թավշյա հեղափոխություն. ՀԱԿ-ում զգում են՝ պահը հասունանում է

Երկարատեւ լռությունից, պարզաբանումներից հետո՝ ով է ՛՛թռել՛՛ ով մնացել հզոր ընդդիմադիր շարժումից կուսակցություն դարձած ՀԱԿ-ում ակտիվանում են: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր ասուլիս է հրավիրել: Ճշգրտել է, թե վերջին համապետական ու ՏԻՄ ընտրությունները, որոնք կեղծված է համարում, խորը հիասթափություն են առաջացրել ժողովրդի մեջ ու դրանով է պայմանավորված նաև, որ իրենք այս պահին հանրահավաքներ չենք անցնկացնում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պատգամավորը՝ հավելելով, որ սա ժամանակավոր բնույթ է կրում: Ըստ Զուրաբյանի՝ առաջացած ճգնաժամը բերելու է քաղաքական գործընթացների ակտիվության, ինչի մասին վկայում է նաև ԱԺ-ում չորս խմբակցությունների համատեղ գործունեությունը:
՛՛Կենսաթոշակային համակարգի անցումը բավական տպավորիչ գործողություններ կատարեց ու դրանով հաջողվեց օգտագործել այն համախմբվածությունը, որ մենք ստեղծել ենք, ու միավորել ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր ուժերին: Սա բանալին է մինչև հեղափոխական ուժերի գործողությունները՛՛,-շեշտեց Զուրաբյանը:
Վերջինս նշեց, որ բացի խորհրդարանից ժողովուրդն է ակտիվ, և պետք է հետևողական լինել ու ստանձնել թավշյա հեղափոխություն անելու միջոցները: Զուրաբյանը կատակեց, որ մարգանցովկայով պայթուցիկներ չեն լինելու, սակայն հեղափոխություն անելու պահը հասունանում է: