28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սպասվում է, որ Դավութօղլուն կմեկնի Երևան. Zaman

Հայաստանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին  հրավիրել է  մասնացկելու  դեկտեմբերի 12-ին Երևանում  կայանալիք ՛՛Սևծովյան  տնտեսական համագործակցություն՛՛  կազմակերպության  (ՍՏԾՀ) ժողովին: Տեղեկացնում է Ermenihaber.am-ը: 

Ըստ թուրքական ՛՛Զաման՛՛ պարբերականի՝  հայկականկողմը,  հրավերներ  ուղարկելով Սևծովյան տնտեսականհամագործակցության անդամ երկրներիարտգործնախարարներին, հայտնել է, որ ուրախկլինի Դավութօղլուին  հյուրընկալել կազմակերպության երևանայան հանդիպմանժամանակ:

Հայտնի է դարձել, որ Հայաստանից պաշտոնական հրավեր ստանալուց հետո Դավութօղլունայցելությունը նպատակահարմար է համարել, սակայն վերջնական որոշումը կկայացնի՝ ելնելով Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքից: 

Թերթը գրում է, որ երեկ Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որոշում էր կայացվել շարունակել երկխոսությունը, ինչից հետոսպասվում է, որ Դավութօղլուն կայցելի Հայաստան:

Նշվում է նաև, որ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի Շվեյցարիա այցիցհետո Հարավային Կովկասում  դիվանագիտական  անցուդարձը թափ է ստացել:.Դավութօղլուն Բեռնում  խնդրել էր միջնորդել Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրներըհաղթահարելու հարցում՝  հայտնելով, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել Հայաստանիհետ իր հարաբերությունները: Սակայն պահանջ է առաջ քաշել, ըստ որի, Հայաստանը պետք է հրաժարվի Ղարաբաղի  հարակիցմի շարք շրջաններից:

՛՛Համոզեք Հայաստանիիշխանություններին, մենք էլ սահամանը կբացենք՛՛,- հայտնել էր Թուրքիայի արտգործնախարարը: Թուրքական  աղբյուրը հայտնում է, որ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնյաների, Թուրքիան Ճանաչումը է ՀՀ-ն, պարզապես 2 երկրների միջևդիվանագիտական  հարաբերություններ չկան: Նախագահ Գյուլն էլ այցելել է Հայաստան:

Դավութօղլուի չգնալու համար որևէ պատճառ չկա:Սակայն այդ այցելությունը կախված է զարգացումներից:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստանև նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև Թուրքիա-Հայաստան, Բաքու-Երևան հարեբերությունները:

Թերթը, հիշեցնելով, որ 2009 թվականին ՍՏԾՀ շրջանակներում այդ ժամանակվա Թուրքիայիարտգործնախարար Ալի Բաբաջանն այցելել է Հայաստան, իսկ հայ պաշտոնակիցն էլ Թուրքիա,  նշել է,  որ եթե  Դավութօղլուն Հայաստան չայցելի, ապա որպեսպատճառաբանություն կբերվի Գերմանիայի նախագահի Թուրքիա կատարելիք այցելությունը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ