17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ը հրապարակում է՝ ինքնահրկիզում ակնկալելով

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը Համատարած և համակարգված կոպուպցիայի մասին  հարցապնդում է արել Կառավարությանը: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ հարցապնդման իրավունք, ըստ օրենսդրության, ունի յուրաքանչյուր խմբակցություն, և քսան օրվա մեջ կառավարությունը պետք  է պատասխանի, իսկ հետո էլ՝ դեկտեմբերի երեքին այդ հարցը քննարկվելու է ԱԺ-ի նիստում:

՛՛Մենք ցույց ենք տալիս, որ Հայաստանում կոռոպցիան համակարգային է և կազմում է մի բուրգ, որի գագաթը բարձրագույն պետական պաշտոններ զբաղեցնող անձինք են՛՛,-ասաց Զուրաբյանը՝ հավելելով, որ անուններին էլ կանդրադառանան: 

Զուրաբյանի խոսքով՝ պետական բյուջեի թալանը տեղի է ունենում մինչև փողը բյուջե հավաքելը, և այդ թալանը կազմում է մեկ և ութ միլիարդ ԱՄՆ դոլար: Երկրորդ շեշտադրումը, որ ՀԱԿ-ը կատարել է այդ հարցապնդման մեջ, վերաբերում է վարչապետի անվան հետ կապված օֆշորային սկանդալին: Ըստ ՀԱԿ-ի՝  պարզ է դառնում, որ 1 միլիոն 667 հազար ԱՄՆ դոլար է կազմում Տիգրան Սարգսյանի օգուտը: 

ՀԱԿ-ը բյուջեի ծախսերի թալանը մոտ յոթ հարյուր միլիոն դոլար է գնահատում, ևս յոթ միլարդ 35 միլիոն դրամ չի մուծել ՛՛Արմավիա՛՛ ընկերությունը:  Զուրաբյանը հավելեց, որ գումարներ են թալանել նաև Միհրան Պողոսյանը, Բարսեղ Բեգլարյանը, որոնց մասին արդեն խոսել է ԱԺ-ում: 

Կոռուպցիա է եղել նաև Առողջապահության ապահովագրական համակարգում: Դրանք կառավարության որոշումով ստացել են տասը միլիարդ դրամ, բայց մատուցել են ընդամենը չորս միլաիարդ դրամի ծառայություններ: ՀԱԿ-ի հարցապնդման մեջ արծարծվում են նաև այն պաշտոնյաների անվանումները, ում եկամուտներն ու ներկայացրած հայտարարգրեն, ըստ Կոնգրեսի, չեն համապատասխանում միմյանց: 

՛՛Այդ պաշտոնյաներն են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Գագիկ Խաչատրյանը, Արմեն Գևորգյանը, Տարոն Մարգարյանը, Սուրիկ Խաչատրյանը, Աղվան Հովսեփյանը: Այդ մարդիկ տարիներ շարունակ եղել են պետական պաշտոնյաներ ու այդ գումարներով անհնար է կուտակել այնպիսի եկամուտներ , որ կան՛՛:

Henaran.am-ի հարցին, թե որտեղից ՀԱԿ-ին նման տվյալներ, Զուրաբյանը պատասխանեց, որ օգտագործել են և Համաշրխային բանկի, և միջազգային արժութային հիմանդարմի, QMJ-ի և այլ ընկերությունների ու իրենց տնտեսագետների հաշվարկները: Հաշվի են առնվել նաև Հրանտ Բագրատյանի հայտարարությունները: 

Հարցին, թե ինչ պետք է անի կառավարությունը, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Ինքնահրկիզում պետք է անի՛՛:  

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ